Հոգեկան առողջություն
Առանց դեղամիջոցների տրամադրությունը բարձրացնելու 6 եղանակ. med.news.am
Երբ բացարձակ տրամադրություն չունեք, դժվար թե դեպրեսիվ վիճակի հաղթահարմանը միտված դիետային հետեւելու կամ ֆիզիկական վարժությունները կատարելու ցանկություն ունենաք:
Ավելին` եթե սովորական մարդկանց շարքին եք դասվում, միակ բանը, որ ձեր մկաններն ի վիճակի են անել` հեռուստացույցի հեռակառավարման վահանակով ալիքներն այս ու այն կողմ շրջելն է: Բայց մի անհանգստացեք` տրամադրության բարձրացումը միայն սպիտակ դեղահաբերից, դիետայից եւ վարժություններից չի կախված` այստեղ եւս այլընտրանք կա, տեղեկացնում է Medical Daily-ն:
Հարկ է նշել, որ տրամադրության մակարդակը մտավոր առողջության կարեւոր գործոններից մեկն է համարվում: Դեպրեսիայի ծանր տեսակներից շատերը սովորական անտրամադիր վիճակից են սկիզբ առնում: Սակայն տրամադրության` միջավայրային եւ քիմիական պատճառներով պայմանավորված անկումը կարելի է արագ հաղթահարել, եթե ստորեւ բերված 6 խորհուրդներին հետեւեք:
- Ձեր սիրած ուտեստը նկարե՛ք
Անցյալ տարի իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տրամադրության անկման պահին պիցցա կամ տորթ նկարող մարդիկ ավելի արագ են վերականգնվում, քան նրանք, ովքեր առաջարկվող դիետիկ ուտեստներն են նկարում: Օրինակ` պիցցան 28 տոկոս դեպքերում է տրամադրությունը բարձրացնում, իսկ ահա պղպեղը` 1 տոկոս: Իմա՞ստը: Ոչ միայն ճարպի եւ շաքարի բարձր բաղադրությամբ ուտեստների սպառումն է մեծ բավականություն պատճառում, այլ նաեւ` հենց միայն դրանց առկայության մասին գաղափարը: - Համոզի՛ր ինքդ քեզ
Նախկինում հոգեբաններին թվում էր, թե մարմնի լեզուն մեր զգացական միջավայրի արդյունքն է: Սակայն ներկայումս աստիճանաբար մեծ թափ է հավաքում տեսությունն առ այն, որ հակառակը` մարմնի լեզուն կարող է մեր էմոցիաների պատճառը դառնալ: Եթե ոտքերը միմյանցից հեռու, ձեռքերը կոնքերին դրած կանգնեք, ուղեղը կսկսի մտածել, թե ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Նկարագրված դիրքով երկու րոպե անցկացնելն էլ բավական է տեստոստերոնի եւ ադրենալինի այնպիսի ժայթքում առաջացնելու համար, որ ինքներդ էլ կսկսեք հավատալ ձեր «դիրքին»: Մեկ բաժին ժպիտն, իհարկե, ամեն ինչ ավելի կարագացնի: - Ձողաձկան լյարդի յուղ ընդունե՛ք
Առողջարար ճարպաթթուները` օմեգա-3-ը եւ օմեգա-6-ն իսկապես ի վիճակի են տրամադրություն բարձրացնել: Եթե կարողանաք ձողաձկան լյարդի յուղ ընդունել, նույնիսկ դեպրեսիային միտված բոլոր գործոնների` ալկոհոլից, սուրճից եւ ծխախոտից կախվածության առկայության պարագայում տրամադրության անկում երբեք չեք ունենա: - Հիշե՛ք
Վերջին անգամ ե՞րբ եք հին լուսանկարներով լի ալբոմ թերթել: Կամ հին ընկերոջ հետ մանկության հիշողություններ կիսել: Ապացուցված է` անցյալին խարսխվող նոստալգիան մեր կյանքն ավելի իմաստալից է դարձնում: Տարիներ առաջ տեղի ունեցած պատմությունները, որոնք վատ սկիզբ եւ հուսադրող ավարտ են ունեցել, այնպիսի խառնաշփոթ են առաջացնում ուղեղի համար, որ սկսում է մտածել, թե այդ ամենը հենց հիմա` մեր առջեւ է կատարվում: Ու եթե պատմությունը հուսադրող ավարտ ունի, մեզ էլ նույնպիսի զգացողություն է համակում: - Ֆիզիկական շփման մեջ մտե՛ք
Եթե ձեզ հետ միասին տխրող եւս մեկը կա, մի խուսափեք նրա հետ ֆիզիկական շփումից: Մարդկանց միջեւ կոնտակտը ֆիզիկական կապը զգացականին միացնելու հետաքրքիր հատկություն ունի: Օրինակ` գրկախառնությունը ուղեղին ստիպում է մեծ քանակությամբ օքսիտոցին արտադրել, որ նաեւ «սիրո հորմոն» անվամբ է հայտնի: Դրա շնորհիվ է, որ կապվածություն ենք զգում այս կամ այն մարդու նկատմամբ: Գիտնականների համոզմամբ, խաղալիք կենդանուն շոյելն անգամ կարող է ցանկալի արդյունքի հանգեցնել: - Երգե՛ք
Քչերը կհավատան, թե երգելով հնարավոր է տրամադրություն բարձրացնել: Սակայն գիտնականները համոզված են, որ թե մարդիկ, եւ թե երգող թռչունները գրեթե նույնպիսի բավականություն են ստանում իրենց կատարումից` դոպամինի տեսքով: Ի միջի այլոց, սա այն նույն հորմոնն է, որը թմրանյութ ընդունելիս կամ շոկոլադ ուտելիս է արտադրվում: Այնպես որ մի ափսոսացեք ժամանակը` ցնցուղի տակ շամպունի շիշը ձեռքին երգելու համար:
26.06.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ