Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

15 անհիմն բան, որոնք չեն անհանգստացնում իսկապես երջանիկ մարդկանց. tert.am

15 անհիմն բան, որոնք չեն անհանգստացնում իսկապես երջանիկ մարդկանց. tert.am

Երջանկությունը նախևառաջ՝ գիտակցության աստիճան է, և իսկապես, երջանիկ մարդիկ իրենց կյանքում հանդիպած ցանկացած բարդ իրավիճակներում կարողանում են դրական աշխարհայացք պահպանել:

 

Ինչպես ներկայացնում է cluber.com-ը՝ այդպիսի մարդիկ չընկճվող լավատեսներ են, նրանք առանձնանում են բարձր բարոյականությամբ և վառ անհատականությամբ:

 

Նրանք դրական զգացմունքներ են ցուցադրում՝ լինի դա բարություն, սեր, համակրանք կամ կարեկցանք առանց բացառության՝ բոլորի նկատմամբ:

 

Ի՞նչն է օգնում նրանց՝ դրական և պայծառ տրամադրություն պահպանել. այն, որ իսկապես երջանիկ մարդիկ որոշ բաների մասին պարզապես չեն անհանգստանում:

 

  1. Նրանք երբեք չեն մտահոգվում նյութական հարստության կուտակման մասին: Իհարկե՝ շքեզ ավտոմեքենա, գեղեցիկ  առանձնատուն և բանկում կլորիկ գումար ունենալը վատ չէ, սակայն դրանք դեռ երջանկության երաշխիք չեն:

  2. Նրանք բարության դիմաց պատասխան չեն ակնկալում: Նրանք հաճույք են ստանում՝ մյուսներին օգնելով և դրա դիմաց ոչինչ չակնկալելով:

  3. Նրանք չեն ձգտում արժանանալ հասարակության դրական կարծիքին, որևէ որոշում կայացնելուց առաջ միշտ ներքին ձայնին են վստահում:

  4.  Նրանց չեն անհանգստացնում ուրիշների համոզմունքները, սոցիալան, կրոնական և այլ նմանատիպ խմբերի նախապաշարմունքները, նրանք գնահատում են մարդկային արժանիքները:

  5.  Նրանց չի հետաքրքրում որևէ հարցի շուրջ մյուսների հաստատումը կամ գնահատականը, նրանք իրենք էլ շատ լավ գիտեն ամեն ինչի արժեքը:

  6.  Նրանք չեն ձգտում միշտ ճիշտ լինել, քանի որ գտնում են, որ սխալը խոստովանելուշնորհիվ է միայն գտնվում ճիշտ ճանապարհը:

  7.  Նրանք չեն սիրում անարդյունավետ միջավայրում գտնվել: Նրանք շատ լավ գիտեն, որ նման վայրերը միայն սթրեսային իրավիճակ են ստեղծում:

  8.  Նրանք չեն համեմատվում մյուսների հետ և կարող են մեծ սիրով ուսանել այն, ինչ մյուսներն ավելի լավ են անում:

  9.  Նրանք չեն միջամտում մյուսների գործերին և ավելորդ հետաքրքրություն չունեն, թե ինչով են զբաղվում մյուսները:

  10.  Նրանց հետաքրքիր չեն բամբասանքները, քանի որ բավարարված են սեփական կյանքով, և մեկ ուրիշի կյանքը ձանձրալի և անհետաքրքիր է թվում նրանց:

  11. Նրանց անառողջ հարաբերություններ պետք չեն, նրանք աշխատում են իրենց այնպիսի մարդկանցով շրջապատել, ովքեր ուրախ և ազատ են նայում կյանքին:

  12. Նրանք չեն չարանում և ներսում չեն պահում զայրույթը:

  13. Նրանք չեն սիրում սուտն ու կեղծիքը, նրանք գտնում են, որ ավելի լավ է՝ լռել, քան խեղաթյուրել ճշմարտությունը կամ սուտ խոսել:

  14. Նրանք չեն սիրում դժգոհել: Նրանք երախտապարտ են ճակատագրին այն ամենի համար, ինչ արդեն ունեն, և ցանկացած պարագայում հույսով են լցվում, որ ամեն ինչ լավ է լինելու:

  15. Նրանք քինախնդիր չեն, միշտ փորձում են հաշտեցման եզրեր գտնել և ամեն ինչ դեպի բարին ու դրականը տանել:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. mignews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ