Հոգեկան առողջություն
Առողջության համար վնասակար 10 նյարդային սովորություն. med.news.am
Մարդու նյարդային սովորությունները, որպես կանոն, ավելի շատ բարկացնում են նրան շրջապատող մարդկանց, քան հենց իրեն, բայց, այնուամենայնիվ, կան որոշակի նյարդային շարժումներ, որոնք կարող են իսկապես վնասել սեփական առողջությանը։ Fox News հեռուստաալիքով մասնագետները բացատրել են, թե ինչպես կարող են այս անմեղ թվացող սովորությունները (օրինակ, եղունգները կրծելը կամ մազերը պտտացնելը) վնասել առողջությանը։
Եղունգներ կրծելը
Մի բան է, երբ սարսափ ֆիլմեր դիտելիս եղունգներ եք կրծում, մեկ այլ բան, երբ եղունգներ կրծելը դառնում է առօրյա մի սովորություն, քանի որ այն կարող է շատ վատ հետեանքներ ունենալ ինչպես եղունգների, այնպես էլ եղունգների շուրջը գտնվող մաշկային ծածկույթի (կուտիկուլ) համար, ասել է Նյու Յորքից մաշկաբան Մայքլ Շապիրոն։ Բերանի մանրէները կարող են անցնել մաշկի տակ, եւ հակառակը՝ եղունգի տակ առկա մանրէները կարող են թափանցել բերանի մեջ՝ առաջացնելով լնդերի եւ կոկորդի վարակ, ասել է Շապիրոն։
Հարդարեք Ձեր եղունգները կամ կպչուն ժապավեն փաթաթեք՝ վնասակար սովորությունից ազատվելու համար։
Մազերը պտտեցնելը
Մատի շուրջ մազերը փաթաթելը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել մազարմատի վնասման, ասել է Նյու Յորքից մեկ այլ մաշկաբան Արիել Օսթադը։ «Այն կարող է հանգեցնել մազաթափության, ինչպես նաեւ մի շարք վարակների»։
Մազերը անընդհատ քաշելը կարող է հոգեկան վիճակի՝ տրիխոտիլոմանիայի նախաշան լինել, որը պահանջում է հոգեբուժական եւ բժշկական միջամտություն։
Պարանոցը ճտճտացնել
Եթե կտրուկ թեքեք Ձեր պարանոցը, ապա այն կճտճտա. սա ողերի մկանների միջեւ առկա գազերի ազատ արձակումն է։ Չնայած թվացող թեթեւությանը, այս գործընթացի կանոնավոր կատարելը շրջապատող ջլերը կարող է գերշարժական եւ վնասվածքներին ավելի ընկալունակ դարձնել, ասել է Ֆլորիդայից վիրաբույժ-օրթոպեդ Մայքլ Գլեյբերը։
Դեմքին հաճախ դիպչելը
Չի կարելի դեմքին հաճախ դիպչել եւ սեղմել պզուկները։ Սա կարող է վնասել մաշկի վերին բարակ շերտը, ասել է մաշկաբան Ջեսիկա Կրանթը Նյու Յորքից ։ Դրա փոխարեն Կրանթը խորհուրդ է տվել տվյալ հատվածում մաշկի համար նախատեսված հատուկ քսուքներ եւ նրբաքսուքներ օգտագործել։
Ատամները կրճտացնելը
Երբ սթրեսային վիճակում եք գտնվում, ատամները կրճտացնելը (բրուկսիզմ) կարող է վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը։ Բացի այդ, այն կարող է լուրջ վնաս հասցնել ատամի պսակին եւ արմատին, առաջացնել քունքային եւ ստորին ծնոտի հոդի (ՔՍԾՀ) խանգարումներ, ասել է Ջասթին Ֆիլիպը, ով Արիզոնա նահանգում՝ Չանդլերում, ունի իր սեփական ատամնաբուժական կլինիկան։
Սառնաշաքարի մշտական օգտագործում
Սառնաշաքարը ատամների վրա շաքարի մի հաստ շերտ է թողնում, ինչը կաող է կարիես առաջացնել, ասել է Ֆիլիպը։ Մանրէները սնվում են շաքարով, որը հիանալի միջավայր է կարիեսի համար։ Կոնֆետներ ծծելը երբեմն վատ չէ, բայց եթե դրանք առանց շաքարի են եւ քիչ թթվայնություն ունեն։
Շուրթերը լիզելն ու կծելը
Շրթունքները ամբողջ ժամանակ նյարդայնացած լիզելով՝ նրանց ենթարկում եք բերանում առկա մարսողական ֆերմենտների ազդեցությանը, ասել է Նյու Յորքից մաշկաբան Ուիթնի Բոյը։ «Սա կարող է հանգեցնել մաշկաբորբի, ինչի հետեւանքով շրթունքները չորանում եւ ճաքճքում են», - ասել է նա։
Սթրեսային վիճակում շուրթերը կծելը կարող է հանգեցնել հյուսվածքային փոփոխությունների, որոնց հեռացման համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն կառաջանա, ասել է Նյո Ջերսիից մաշկաբան Կոյլ Ս. Կոնոլին։
Բերանի խոռոչի ներսից այտերի ներքին հատվածը կծոտելը
Ժամանակի ընթացքում այն կարող է առաջացնել քրոնիկ բորբոքումներ, հնարավոր արյունահոսություններ եւ հյուսվածքների սպիացում։
Մաստակ ծամելը
Բացի այն, որ մաստակ ծամելը եւ ճպճպացնելը մշտապես ազդում է շրջապատող մարդկանց նյարդերի վրա, այս սովորությունը կարող է հանգեցնել քունք-ներքինծնոտային հոդի խախտման, ասել է Ֆիլիպը։ Առանց շաքարի մաստակը կարող է միանգամից մի քանի խնդիրներ առաջացնել, մասնավորապես, մարսողական համակարգի համար։ Արհեստական քաղցրեցուցիչ սորբիտն ունի տհաճ եւ թուլացնող ազդեցություն, եթե այն չափից շատ ներմուծվի օրգանիզմ (օրական 18-20 մաստակի բարձիկ)։ Ծամելու ընթացքում ավելորդ անգամ օդ ներշնչելը նաեւ կարող է մեծացնել ստամոքսի՝ գազերով թունավորման վտանգը։
Կրծել գրիչի կամ մատիտի ծայրը
Մանրէները գրիչների եւ մատիտների ծայրերին նույնպես հաստատվում են, ասել է Ռոդ Այլենդի համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Թեդ Միաթը։ Բացի այն, որ թանաքը կարող է ընկնել բերանի խոռոչ եւ ստամոքս, այն կարող է նաեւ լրջորեն վնասել ատամի էմալը, ինչպես նաեւ բերանի փափուկ հյուսվածքներն ու լնդերը։
04.06.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ