Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Հոգեբանության մեջ հայտնի անձի երկու տիպերը (Էքստրավերտներ և ինտրովերտներ)

Հոգեբանության մեջ հայտնի անձի երկու տիպերը (Էքստրավերտներ և ինտրովերտներ)

Հոգեբանության մեջ հայտնի է անձի  երկու տիպ` էքստրավերտ և ինտրովերտ: Էքստրավերտը անձի ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհ, իսկ ինտրովերտը`դեպի ներաշխարհ:


Էքստրավերտները լիցքավորվում են էներգիայով արտաքին աշխարհից, գործողություններից, մարդկանցից, վայրերից և իրերից:

 

Երկարաժամկետ անգործությունը, մենակությունը զրկում են  նրանց կյանքի իմաստի գիտակցումից: Նրանք շատ են սիրում ամբոխ և ակտիվություն:Էքստրավերտները մշտապես գտնվում են զգայական և հուզական տեղեկատվության փնտրտուքի մեջ:

 

Էքստրավերտներին հատուկ է այնպիսի վարք, որի դեպքում մարդ ձգտում է.

 

  • ակտիվորեն հաղորդակցվել այլ մարդկանց հետ,

  •  մշտապես գտնվել այլ մարդկանց ուշադրության կենտրոնում,

  • մասնակցել հանրային միջոցառումներին,

  • մասնակցել մարդաշատ միջոցառումներին ու երեկույթներին:

 

Էքստրավերտները հակված են.

 

  • կիսվել իրենց էներգիայով ու ոգեշնչվածությամբ բոլոր նրանց հետ, ում տեսնում են իրենց շուրջը,

  • արագ  պատասխանել հարցերին և արձագանքել իրադարձություններին,

  • հեշտությամբ կիսվել անձնական տեղեկատվությամբ,

  • մարդկանց  հետ առերես շփվել նույնքան հեշտությամբ, որքան խմբում,

  • մտածել բարձրաձայն` միմյանց հետ համագործակցելով: Բացի դրանից, նրանք հաճախ դիմացինին խոսելու հնարավորություն չեն տալիս ու միշտ չէ, որ իրենց ասածին կարևորություն են տալիս:

 

Էքստրավերտները պետք է սովորեն կառավարել շփման գործընթացը  և դադարեցնեն այն ժամանակ, երբ վերջինս բացասական արձագանք է առաջացնում զրուցակցի մոտ:


Ինտրովերտներին հատուկ է այնպիսի վարք, որը կապված է  մենակության,  մտորումների, անհանգստությունների, ստեղծագործելու  և այդ  ամենին  հետևելու հետ:


Ինտրովերտները իրենց էներգիայի աղբյուրը փնտրում են սեփական ներաշխարհում` մտքերում, տպավորություններում, հույզերում, հուշերում և այլն::Արտաքին աշխարհը նրանց մոտ  հոգեկան լարվածություն է առաջացնում:Պարզապես այլ մարդկանց մեջ գտնվելը արդեն իսկ գերլարում է ինտրովերտներին: Նրանք կորցնում են իրենց էներգիան, երբ հայտնվում են ամբոխի մեջ, լսարանում, աղմկոտ միջավայրում: Մարդիկ նրանց կարող են շատ դուր գալ, բայց, սովորաբար, որևէ մեկի հետ խոսելիս զգում են, որ պետք է հեռանան` խորը շունչ քաշելու:Վերականգնման համար նրանց շատ երկար ժամանակ է հարկավոր: Բացի այդ, ինտրովերտների էներգիան ավելի արագ է սպառվում, քան էքստրավերտներինը:


Ինտրովերտները նախընտրում են խորություն ու սահմանափակում են իրենց տպավորությունները, սակայն դրանցից յուրաքանչյուրը զարգացնում են շատ խորությամբ: Հաճախ նրանք քիչ ընկերներ են ունենում, սակայն վերջիններս շատ մտերիմ են լինում: Ինտրովերտներին հաճույք են պատճառում դեմ առ դեմ խոսակցությունները, իսկ գործունեության խմբակային տեսակները նրանց զրկում են  էներգիայից ու չափազանց գրգռում:


Ինտրովերտները հակված են.

 

  • իրենց ներսում  պահել էներգիան և ոգեշնչվածությունը ու կիսել այն միայն նրանց հետ, ում շատ լավ են ճանաչում,

  • տատանվել այն հարցում, թե ինչպես ուրիշների հետ կիսվել  անձնական տեղեկատվությամբ,

  • նախքան հարցերին պատասխանելը նրանց ժամանակ է հարկավոր մտածելու և արտաքին իրադարձություններին արձագանքելու համար,

  • նրանք նախընտրում են առերես շփվել,

  • ժամանակ առ ժամանակ նրանց կարող է թվալ, որ ինչ-որ բան են ասել ձեզ, սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ նրանք միշտ չափազանցնում են իրադարձություններն իրենց երևակայությունում,

  • մտածում և գործում են զգուշությամբ,

  • մինչև իրենց կարծիքը չեն հարցնում, նրանք չեն արտահայտվում:

 

Հաջողակ մարդիկ կարող են և՛ ինտրովերտ լինել, և՛ էքստրավերտ: Սակայն երկու տիպին էլ անհրաժեշտ է սովորել ձեռք բերել մյուս տիպին բնորոշ հմտություններ: Աստիճանաբար այդ հատկանիշների կրողը դառնում է ալտրուիստ` մարդ, ով կարող է հարգել և՛ սեփական, և՛ ուրիշների հետաքրքրությունները և արդյունքում հասնել առավելագույն հաջողությունների:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. lifehacker.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ