Հոգեկան առողջություն
Ինչպես միավորել սեփական ցանկություններն ու հնարավորությունները
Համադրել սեփական ցանկություններն ու հնարավորությունները մի բան է, իսկ ահա միավորել դրանք, ոչ բոլորին է հաջողվում: Դե,՛ եկեք փորձենք: Միգուցե Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի՞:
Առաջինը, գրավոր ֆիքսեք, թե ինչ կցանկանայիք ստանալ: Հնարավոր է, որ դա լինի որևէ նյութական հարստություն, կամ միգուցե Դուք ցանկանում եք լավ հարաբերություններ հաստատել որևէ մեկի հետ, ապրել ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ, կայանալ, լինել հաջողակ ու անկախ:
Երկրորդ, ժամանակ սահմանեք Ձեր բաղձալի նպատակին հասնելու համար, գոնե՝ մոտավորապես: Հնարավոր է, որ գիտակցումը, որ ժամանակ քիչ է մնացել, Ձեզ կտեղաշարժի մեռյալ կետից:Շատ հաճախ նման դեպքերում օրգանիզմը անցնում է, այսպես կոչված, օպերատիվ գործողության ռեժիմի: Շատ հնարավոր է, որ հենց այդպես Դուք կարող եք գտնել ցանկությանը հասնելու Ձեր ուղին: Իսկ հիմա փորձեք ցուցակից ընտրել Ձեզ համար առավել կարևոր և ծայրահեղ անհրաժեշտ երեք ցանկություններ:Համոզվեք, որ դուք վճռական և դրական եք տրամադրված, որ նրանք ոչ մեկին վնաս և անհանգստություն չեն պատճառի:
Այժմ պատասխանեք մի քանի հարցերի: Որքանո՞վ Ձեր ցանկությունները Ձեզ բավարարվածության, պաշտպանվածության և ապահովության զգացում կպատճառեն: Կարո՞ղ եք Դուք միայնակ գլուխ բերել այդ ամենից, թե՞ Ձեզ անհրաժեշտ կլինի աջակցություն դրսից: Ինչպիսի՞ խոչընդոտներ Ձեզ անհրաժեշտ կլինի հաղթահարել նպատակին հասնելու ճանապարհին:
Հետո կազմեք մի ցուցակ, որում հարկավոր է նշել այն ամենն, ինչ Դուք ունեք ցանկալին ստանալու համար: Դա կարող է լինել որևէ նյութական բան կամ կարողություններ, գիտելիքներ, հմտություններ, սոցիալական կապեր և այլն:
Հիշեք, թե որքան հաճախ եք Դուք օգտվում վերը թվարկված հնարավորություններից: Գրառեք ամենավառ պահերը, երբ Ձեզ հաջովել է հասնել անգերազանցելի արդյունքի: Հիշեք գործողություններին և իրադարձություններին հաջորդող զգացմունքները: Աշխատեք ցուցաբերել հենց այդպիսի վարքագիծ: Իսկ այժմ նայեք ինքներդ Ձեզ կողքից և մտածեք, թե արդյոք կարո՞ղ եք հասնել հաջողության:
Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար և ինչպիսի՞ն են Ձեր շանսերը: Հետո ֆիքսեք բոլոր այն խոչընդոտները, որոնք կանգնած են բաղձալի նպատակին հասնելու ճանապարհին: Հնարավոր է, որ Ձեզ խանգարում են Ձեր բացասական սովորությունները, բնավորության որոշ գծերը կամ ինչ-որ բան անել չկարողանալը: Այդպես գտեք այդ խնդրի լուծումը: Մի՛ ամաչեք մոդելավորել հաջողակ մարդկանց գործողությունները: Դա, համենայն դեպս, ավելի լավ է, քան ապրել և գործել անհաջողակի պես:
Այժմ յուրաքանչյուր նպատակի համար քայլ առ քայլ գծեք ճշգրիտ պլան: Օրինակ՝ ի՞նչ է պետք անել նպատակին հասնելու համար, ինչպիսի՞ արգելքներ են հարկավոր հաղթահարել և վերացնել:
Հիշե՛ք, որ Ձեր առջև դրված նպատակները ընդամենը Ձեր անձի կայացման սկիզբն են հանդիսանում և այդպիսին դառնալու համար պետք է դեռ շա՜տ բաներ սովորել:
Խիզախե՛ք:
29.08.2013 Մեդ-Պրակտիկ
01.09.2013
Հարգելի Zara, բարև Ձեզ, շնորհակալույթուն զգուշացման համար: )
Zara
29.08.2013
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ