Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ինչպես հաղթահարել վիրավորանքն ու դադարել վիրավորվել (Մաս 2)

Ինչպես հաղթահարել վիրավորանքն ու դադարել վիրավորվել (Մաս 2)

Նախ պետք է նկատիունենալ, որ Ձեզ վիրավորողը կարող է պատկերացում անգամ չունենալ, որ Դուք վիրավորված եք իրենից, որ ինքը Ձեզ ցավ է պատճառել:

 

Եթե Դուք դա գիտակցեք, կհասկանաք նաև, որ իմաստ չունի նեղանալ մի մարդուց, ով այդ մասին չգիտի: Իսկ եթե ցանկանում եք պարզաբանել իրավիճակն, ուրեմն ստիպված կլինեք պատմել նրան Ձեր բացասական զգացողությունների մասին: Արդյունքում  Ձեր վիրավորանքն այսպես թե այնպես կանցնի:


Չինացի իմաստունները գտնում են, որ վիրավորանքը մեզ ցավեցնում է ներսից, իսկ որևէ մեկին ներել չկարողացող մարդն ապրում է մշտական սթրեսի մեջ և կործանում սեփական հոգին: Ուրեմն արժե՞ արդյոք վիրավորանք պահել ինչ-որ մեկի հանդեպ՝ վնաս պատճառելով առաջին հերթին ինքներս մեզ: Սովորեք ներել մարդկանց և միանգամից թեթևություն կզգաք:


Փորձեք տհաճ իրավիճակից Ձեզ համար ինչ-որ օգտակար բան քաղել: Եթե մարդը Ձեզ վիրավորել է, նշանակում է՝ նա Ձեր ցավոտ տեղին է դիպչել, միգուցե կտրուկ կերպով ճշմարտությունն է ասել (չէ՞ որ շատ հաճախ մենք վիրավորվում ենք հենց տհաճ ճշմարտությունից): Փորձեք հասկանալ, թե ինչո՞ւ ասվածը Ձեզ այդքան խոցեց, գոնե ինքներդ Ձեզ խոստովանեք, որ վիրավորողի խոսքերում ճշմարտության մի մասնիկ կար և շնորհակալություն հայտնեք նրան, որ տհաճ բաներ է ասում ուղիղ աչքերի մեջ նայելով, այլ ոչ թե բամբասում է մեջքի հետևում: Միայն այս հանգամանքն արդեն արժանի է հարգանքի, այլ ոչ վիրավորվելու:


Մինչ մարդուց նեղանալը՝ փորձեք հասկանալ նրան: Միգուցե նա այդ արել է չգիտակցված. ուղղակի նա այդպիսի բնավորություն ունի: Եթե մարդն ագրեսիվ է և կոպիտ, հնարավոր է, որ խնդիրը ոչ թե Ձեր, այլ նրա կյանքի ինչ-որ հանգամանքների մեջ է. միգուցե այդ պահին նա խնդիրներ ունի աշխատավայրում կամ անձնական կյանքում: Զայրույթն ուրիշի վրա թափելն, իհարկե, լավ չէ, սակայն բոլորը չէ, որ կարողանում են զերծ մնալ դրանից: Այնպես որ նման դեպքում ավելի լավ է ոչ թե վիրավորվել, այլ փորձել օգնել նրան կամ գոնե կարեկցանք ցուցաբերել:


Եթե Ձեզ վիրավորել է կողմնակի մարդ, որին այլևս երբեք չեք հանդիպելու, չարժե վիրավորանքը ներսում պահել: Պարզապես մոռացեք այդ մասին, քանի որ այդ մարդու հետ Ձեզ ոչինչ չի կապում: Իսկ եթե վիրավորանքը հասցրել է մտերիմ ընկերը կամ բարեկամը, ապա այդ մասին  արժե խոսել նրա հետ: Սակայն նման զրույցը պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ ներքուստ հանգստանաք:


Շատ հաճախ մարդիկ վիրավորվում են նրանից, երբ դիմացինը չի ադրարացնում իրենց սպասումները: Հասկացե՛ք, որ ոչ ոք չի կարող շրջապատողների մտքերը կարդալ: Եթե ցանկանում եք, որ մարդը որոշակի կերպ վարվի, անհրաժեշտ է խնդրել նրան այդ մասին, այլ ոչ թե սպասել, թե երբ նա կկռահի Ձեր ցանկությունը, իսկ հետո նաև նեղանալ, որ նման բան տեղի չունեցավ:


Եթե Ձեզ մոտ չի ստացվում մոռանալ վիրավորանքը, և բոլոր համոզումներն այն մասին, որ նեղանալն անմիտ է և անիմաստ, ուրեմն արժե օգտվել ՆԼԾ տեխնիկայից: Այն սովորաբար գործում է անխափան: Վերցրեք թղթի կտոր, վրան գրեք Ձեզ վիրավորողի անունը և ասեք նրան այն, ինչը Ձեզ այդքան ցավ է պատճառում: Այնուհետև նորից կարդացեք ցանկը և այրեք այն՝ պատկերացնելով, թե ինչպես են թղթի կտորի հետ այրվում նաև Ձեր վիրավորանքն ու ագրեսիան:


Կարելի է նաև վերցնել թղթի կտոր և վրան գրել. “Ես ներում եմ իմ ընկերոջը/ընկերուհուն, մորը, հորը և այլն այն վիրավորանքների համար, որ նրանք ինձ հասցրել են (թվարկեք բոլոր վիրավորանքները)”: Գրե՛ք սա օրական 70 անգամ՝ 30 օրվա ընթացքում և աստիճանաբար կզգաք, թե ինչպես է Ձեր վիրավորանքն անհետանում:


Վերցրեք բարձը կամ բռնցքամարտի տանձիկը և պատկերացրեք, թե դա Ձեզ վիրավորողն է: Ասեք այն, ինչ կա Ձեր սրտում, հարվածեք կամ գոռացեք. մի խոսքով՝ դուրս թողեք Ձեր վիրավորանքն ու ագրեսիան: Կատարեք դա այնքան ժամանակ, մինչև թեթևություն զգաք:

Սթենֆորդի Համալսարանի ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ վիրավորանքը բազում հիվանդություններ է պատճառում, ընդ որում՝ ոչ միայն հոգեկան, այլև` ֆիզիկական: Անցկացվեց մի փորձ, որի մասնակիցների 90%-ը, որոնք երկար ժամանակ չէին ներում իրենց վիրավորողներին, վերջապես ներեցին նրանց, և բոլոր այդ մարդկանց մոտ աստիճանաբար բարելավվեց ինքնազգացողությունը: Ահնետացան գլխացավերն ու մեջքի ցավերը, կարգավորվեց քունն ու վերականգնվեց հոգեկան հավասարակշռությունը: Սա վիրավորողներին ներելու և վիրավորանքը “բաց թողնելու” բավական կշռուն պատճառ է, այնպես չէ՞: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. chitalnya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ