Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Զգացողություններ

Զգացողություններ

Զգացողությունները ճանաչողական գործունեության սկզբնական փուլն են, որոնց շնորհիվ արտաքին և ներքին ազդակները հասնում են գիտակցություն, դառնալով վերջինիս բովանդակությունը։ Մարդը նման ձևով կարողանում է արտացոլել առարկաների և երևույթների առանձին հատկություները (սառը, տաք, չոր, թթու և ալն)։ Ընդունված է առանձնացնել զգացողությունների մի քանի տեսակ (մոդուս)՝ օպտիկական (տեսողական), ակուստիկ (լսողական), համի և հոտի, տակտիլ (շոշափողական)։

 

Որոշ հեղինակներ նշում են նաև ջերմային, ցավային, վիսցերալ, կինեստետիկ, ստատիկ զգացողություններ։ Ըստ ռեֆլեկտոր աղեղի կառուցվածքի, որն ապահովում է զգացողության պրոցեսը, դրանք խմբավորվում են նաև ըստ ֆունկցիոնալ չափանիշի. էքստերոցեպտիվ զգացողություններ՝ արտաքին միջավայրից ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան, ինտերոցեպտիվ զգացողություններ՝ ներքին միջավայրից (օրգաններից և համակարգերից) ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան, պրոպրիոցեպտիվ զգացողություններ՝ բուն մարմնից և նրա շարժումներից ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան։

 

Զգացողությունները ճանաչողական պրոցեսի առաջին փուլն են, դրանք քարհատիկներ են, որոնց վրա աստիճանաբար կառուցվում է հոգեկան աշխարհի տաճարը։ Սրանց դերն ու նշանակությունն ավելի գնահատելի են դառնում հոգեկանի կառուցման հետագա փուլերում։ Զգացողությունները հոգեկան գործունեության սկզբնաղբյուրն են։ Մարդու գիտակցական կյանքը զարգանում է զգացողություններից։

Հեղինակ. Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Աղբյուր. Հոգեբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ