Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ

Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ

Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞ կարելի է սովորել լինել երջանիկ:

 

Երջանկություն է լինել մայր, ծնող, մասնագետ դառնալ, ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ համերաշխ ընտանիք, լավ ընկերներ, տեսնել զավակների հաջողությունը, գրկել թոռանը, լսել նրա առաջին թոթովանքները, շփվել արվեստի գլուխ-գործոցների հետ…

 

Ճիշտ են ասում, ուզում ես երջանիկ լինել` եղիր այդպիսին: Մենք մշտապես սպասում ենք երջանկությանը և մեր առջև խնդիր ենք դնում. այ կավարտեմ ինստիտուտը…, կամուսնանամ…, երեխա կունենամ…, բնակարան կառնեմ…, նոր կահույք կունենամ…: Չնայած, հիշենք, որ երեխա ժամանակ մենք երջանիկ էինք առանց պատճառի:

 

Հոգեբանները համոզված են, որ երջանկության զգացումը մարդու հոգեկան աշխարհի վիճակն է, որի պատճառը կարող է լինել ամենատարբեր ապրումները և նույնիսկ առաջին հայացքից մանր, աննկատ իրադարձությունները: Քչերն են մտածում, որ արդեն շնչելը, քայլելը, ուղղակի ապրելն արդեն երջանկություն է: 

 

Այսօր կան ավելի կարևոր խնդիրներ, այ դրանց հարկավոր է ուշադրություն դարձնել. այդպես էլ ձևավորվում են «դժբախտ» մարդիկ, ոչ թե նրանք, ում համար, իրոք, երջանկության համար առիթ չկա, այլ նրանք ովքեր ուրախությունն ուղղակի «չեն նկատում»:  

 

Կան իրավիճակներ` պատերազմ, բնական աղետներ, երբ մարդը կորցնում է հարազատներին, տունը, երբ նա և նրա ընտանիքը գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում: Դրանք, թվում է, անհամատեղելի են երջանկության հետ: Բայց զարմանալիորեն, հենց այդ ծայրահեղ պայմաններում է մարդ հանկարծ հասկանում, թե որքան երջանիկ է եղել նախկինում, թե որքան խորն է եղել իր սերը հարազատների, սեփական օջախի նկատմամբ:

 

Հարկ է գնահատել ունեցած երջանիկությունը, ուրախանալ ամեն ապրած օրվա համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքդ քեզ գովես: Դա շատ կարևոր է, քանի որ մշտապես իրենից դժգոհ լինելով, մարդ չի կարող երջանիկ լինել: Նույնիսկ, եթե չեք հասել կարիերիայի բարձունքներին, չունեք բազմանդամ ընտանիք, ՙմոդել չեք՚, այնուամենանիվ, ունեք այն, ինչի համար կարելի է ձեզ գնահատել և սիրել: Օրինակ, դուք հիանալի տանտիրուհի եք, ձեր պատրաստած ճաշատեսակները գնահատում են ընտանիքն ու ամուսնու ընկերները: Կամ ինքներդ ձեզ հաճոյախոսություն արեք` այսօր կարողացա պահպանել սննդակարգս, ապրեմ ես: Անհրաժեշտ է նաև ուրախանալ քչով: Սովորեք հաճույք ստանալ ամեն մի փոքր ուրախությունից և մի հրաժարվեք դրանից: Մեկը հաճույք է ստանում խաղատանը շահած գումարով, մեկ ուրիշը` բարձր պաշտոնով: Իսկ դու` ժամանակին տրված աշխատավարձով, ընտանիքիդ համար տոն կազմակերպելով, հեռուստացույցի առջև սիրածդ հաղորդումը դիտելով կամ ուղղակի կանաչ պուրակում զբոսնելով` եթե այդպիսին շրջապատումդ կա: Օգտվիր ցանկացած առիթից, քեզ հաճույք պարգևելու համար: 

 

Հարկավոր է ապրել ներկայով: Գնահատիր պահ, հաճույք ստացիր գարնան զարթոնքից, երեխաների թոթովանքից, ժպիտներից: Նկատած կլինես, եթե տրանսպորտում մռայլ և հոգնած մարդկանց մեջ հայտնվում է մի շատախոս մանուկ, բոլորն ակամա ժպտում են, աշխատում են իրենք էլ արժանան այդ մանկան հայացքին և ժպտին: Երջանկությունը մեր կողքին է, պարզապես հարկ է նկատել և բաց չթողնել: Երջանկություն կարող է պարգևել կարծրատիպերից հրաժարվելը: Նախկինում անհաջողակներ էին համարվում կարիերիայի հետևից ընկածները, ովքեր նույնիսկ ընտանիք չեն կազմել, ընկերներ չունեն: Ներկայումս, կարծես թե, անհաջողակներ են բազմազավակ ընտանիքները, տնային տնտեսուհիները: Պետք  չէ բոլորին «մի արշինով չափել»: Յուրաքանչյուր ոք անկրկնելի անհատականություն է և ամեն մեկն ապրում է միայն իր անկրկնելի կյանքով: Լսիր ինքներդ քեզ և փնտրիր քո ներդաշնակությունը: Իսկ ներդաշնակությունից մինչև երջանկություն ընդամենը մեկ քայլ է:   

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Արթուր Եղինյան

20.11.2013

https://www.facebook.com/photo.php?fbid=10201045327360897&set=a.2702062156304.2116344.1399206674&type=1&theater

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ