Հոգեկան առողջություն
Ցանկանում ես բարձրացնել տրամադրությու՞նը, փոխի՛ր դեմքիդ արտահայտությունը
Աշխարհում անվիճելիորեն ընդունված է, որ մարդու ներքին վիճակը արտացոլված է նրա դեմքի արտահայտության մեջ, եթե, իհարկե, նա չի ցանկանում գիտակցաբար թաքցնել իրեն փոթորկող հույզերը:
ԱՄՆ-ում այս հարցին մոտեցել են այլ տեսանկյունից և ենթադրել, որ այդ կախվածությունը կարող է կրել փոխադարձ բնույթ: Այլ խոսքերով՝ եթե դուք ցանկանում եք հասնել ներքին ներդաշնակության, ձեր դեմքին պետք է տաք չեզոք արտահայտություն: Ցանկանում եք, որ հոգում ամեն ինչ «երգի՞», ժպտացե´ք:
«Թայմ» ամսագրում ներկայացվում են մեջբերումներ «Անհատ և սոցիալական հոգեբանություն» գիտական լրատուից, որտեղ հրապարակվել են Դեվիդ Մացումոտի՝ Սան-Ֆրանսիսկոյի համալսարանից, և Բոբ Ուիլլինգհեմի՝ Բերկլիի /Կալիֆորնիա նահանգ/ Հոգեբանական հետազոտությունների կենտրոնից, համատեղ աշխատանքի արդյունքները: Նրանք` առաջինն աշխարհում, տեսնող և կույր մարդկանց դեմքերի արտահայտությունների համեմատական ուսումնասիրություն են անցկացրել: Փորձի համար ընտրվել են ձյուդոիստների նկարներ: Նրանք՝ չտեսնողները, մասնակցել են 2004 թ. Աթենքում Պարալիմպիական խաղերին, մնացածը՝ տեսնողները, համապատասխան տարվա Օլիմպիադային:
Գիտնականներն իրենց առջև խնդիր էին դրել գործնականորեն ապացուցել այնվարկածը, որն առաջ էր քաշվել Չարլզ Դարվինի կողմից 1872 թ. «Հույզերի արտահայտումը մարդկանց և կենդանիների մոտ» գրքում: Էվոլյուցիայի տեսության հեղինակը ենթադրել է, որ կույրերը և տեսողություն ունեցողներնիրենց զգացումները միատեսակ են արտահայտում, հետևաբար, ֆիզիոնոմիստիկան ունիվերսալ բնույթ է կրում և սկիզբ է առնում կրկին ձևերի էվոլյուցիոն ծագման մեջ: Մացումոտոն իր հերթին մանրամասն ուսումնասիրել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ուիլլինգհեմի կողմից արված 123 լուսանկար, և դեմքի արտահայտությունները տեսակավորել ըստ կատեգորիաների: Հետազոտությունները հանգեցրել էին միանշանակ եզրակացության՝ ոսկե մեդալակիրները՝ և՛ կույրերը, և՛ տեսողություն ունեցողները, մեծավմասամբ անկեղծ էին ուրախանում, որն արտահայտվում էր ոչ միայն լայն ժպիտի մեջ, այլև մարմնի այլ հատվածների մկանների կծկմամբ :«Արծաթին» տիրողները` դժգոհ երկրորդ տեղից, արձագանքնել էին աշխարհիկ կամ ստիպողական ժպիտով: Մացումոտոն և Ուիլլինգհեմը հանգել են եզրակացության, որ բոլոր մարդիկ, անկախնրանից, տեսնումեն, թեոչ, ծնվում են դեմքին միատեսակ հաղորդելու բնական և արհեստական արտահայտության ունակությամբ: Նման ունակությունների առկայությունը տեսողություն չունեցողների մոտ, ովքեր չեն կարող ուրիշներից սովորել դեմքը ծռմռել, վկայում է Դարվինի վարկածի ճշմարտացիության օգտին:
«Թայմը» նաև ուշադրություն է դարձնում հոգեբանների հետազոտությունների վրա, որոնք հրապարակվել էին 1983 թ. և ավելի ուշ: Խոսքն այն մասին էր, որ դեմքի արտահայտությունը սահմանում է մարդու ներքին վիճակը: Այսպես, հոգեբանները խորհուրդ են տվել ինքնսպանության հակվածություն ունեցողհիվանդներին թուլացնել դեմքի մկանները` բարկության կամ զայրույթի նոպայի ժամանակ: Արդյունքում հիվանդները վերականգնում էին իրենց հույզերը կառավարելու ունակությունը: Նաև նկատվել է, որ մատիտը ատամների արանքում սեղմելու դեպքում (շրթունքները շարժվում են, ինչպես ժպիտի ժամանակ) սովորական մուլտֆիլմն ավելի ծիծաղելի և հետաքրքիր է թվում: Ժամանակակից մարզիչները վերցրել են այս հետազոտությունները` որպես զենք: Օրինակ. մարզման ժամանակ մարզիկներին համառորեն խորհուրդ են տալիս խուսափել ցավի դեպքում դիմածռությունից կամ դեմքի վրա լարվածությունից, եթե անգամդահնարավորէմեծճիգերիհաշվին: Որքան էլ տարօրինակ թվա, թուլացած, ոչինչ չարտահայտող արտահայտությունն օգնում է հաղթահարել ցավը, ուժասպառությունն ու հոգնածությունը:
20.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ