Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Չկապվելը...

Չկապվելը...

Ե՞րբ, մարդկության պատմության այդ ո՞ր հատվածում ծնունդ առավ խաբկանքը, թե աշխարհում որևէ բան կամ որևէ մեկը կարող է մերը լինել, մեզ պատկանել: Մեր ծննդյան պահից մինչև մահ միակ բանը, որն իսկապես մերն է, մեզ է պատկանում, մեր մարմինն է:

 

Եվ նույնիսկ մարմինը մասամբ է մեզ պատկանում, քանի որ ապրում է իր սեփական օրենքներով և միշտ չէ, որ լսում ու հնազանդվում է մեզ: Աշխարհում ոչ մի իր, առավել ևս` ոչ մի մարդ (այդ թվում նաև սեփական երեխաները) մերը չեն, մեզանից առանձին են, մեզանից դուրս են: Բոլոր իրերն ու մարդիկ մեզ տրվում են որպես ժամանակավոր պարգև, զուտ որպես նվեր, բայց նրանք մեզ չեն պատկանում: Ամեն ինչ հոսում է և փոխվում է, իրերն անխուսափելիորեն մաշվում են, մարդիկ մեզանից հեռանում են ժամանակավոր կամ ընդմիշտ և հավերժ այդպես է լինելու: Բայց մարդիկ խաբկանքի մեջ են: Մարդիկ կապվում են իրերին ու այլ մարդկանց, կապվում են գաղափարախոսություններին ու ուսմունքներին, կապվում են ամեն ինչին: Մարդիկ իրենց նույնացնում են իրերի ու այլ մարդկանց հետ` մոռանալով, որ դրանք իրենը չեն, իր մի մասը չեն, չեն կարող իրենը լինել, և անխուսափելիորեն հեռանալու են իրենից: Կապվում են, նույնանում են, անտեսանելի, բայց շատ ամուր շղթաներով շղթայում են իրենց, իրենց իսկ ձեռքով իրենց զրկում են ազատությունից: Իսկ երբ գալիս է անխուսափելի բաժանման պահը, մարդիկ դա ապրում են որպես տառապանք:

 

Նրանք դրան անվանում են ԿՈՐՈՒՍՏ:

 

Իսկ կյանքն էլ կոչում են կորուստների շղթա: Ախր դա պարզապես ծիծաղելի է, քանի որ կատարյալ անհեթեթություն է: Դա մեծագույն խաբկանք է: Մի՞թե հնարավոր է կորցնել այն, ինչը երբեք քոնը չի եղել և չի կարող լինել:


Կապվածությունն անհեթեթություն է: Կապվածությունը զրկում է ազատությունից, կապվածությունը ծնում է կորցնլու վախ և թունավորում է մարդու կյանքը: Կապվելու փոխարեն հարկավոր է պարզապես վայելել այդ իրերի ու մարդկանց ներկայությունը, սիրել, հոգ տանել նրանց: Բայց մարդիկ կապվածությունը շփոթում են հարազատության ու մտերմության հետ: Մարդիկ փորձում են շղթայով կապել ծաղիկը և այդ շղթան կոչում են սեր: Նրանք մոռանում են, որ շղթայված, ազատությունից զրկված ծաղիկը շատ կարճ կյանք է ունենալու:


"Պահպանել հնարավոր է միայն այն, ինչի հետ քեզ չես կապում":
Արևելյան իմաստություն
 

Հեղինակ. Հրաչյա Ամիրյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ