Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Բնավորության առանձնահատկություններն ու առողջությունը

Բնավորության առանձնահատկություններն ու առողջությունը

Հիվանդությունների մեծ մասն առաջանում է կամ նյարդերից, կամ էլ դժբախտ սիրուց, համենայնդեպս մինչև վերջերս այդպես էին կարծում: Արժե նշել, որ շատ առաջատար մասնագետներ և գիտնականներ համաձայնվում էին այդ տեսակետի հետ:

 

Այս հոդվածում բերվում են  բնավորության 6 առանձնահատկություններ, որոնք օրգանիզմը հանգեցնում են մահվան:

 

- Մենք վաղուց էինք կասկածում, որ բնավորության գծերը կամ վարքագիծը կարող են ազդել առողջության  վրա, ասում է Հյուսիսային Կարոլինայի Համալսարանական կենտրոնի գիտնական Ստիվեն Բոյլը,- բայց միայն վերջերս հաջողվեց կարևոր գիտական բազա հավաքել, և հասկանալ, թե ինչ աստիճանի կարող է հասնել այս ազդեցությունը, նաև հստակեցնել դրա մեխանիզմը:

 

Գիտնականն իր գործընկերների հետ  որոշել է բնավորության 6 ճակատագրական գծեր, որոնցից յուրաքանչյուրն ունակ է մարդուն մահվան հասցնել: Իհարկե, ոչ ակնթարթորեն, բայց ավելի արագ…

 

Եվ այսպես…

 

Ցինիզմ


Գիտնականներն այսպիսի հարաբերություններն իրականում համեմատում են թաքնված թշնամության հետ:  Ցինիկները, ինչպես հայտնի է, չեն սիրում շրջապատի մարդկանց, որովհետեև նրանց մեջ տեսնում են իրենց թշնամուն և կարծում են, որ  այդ մարդիկ իրենց օգտագործում են: Իրականում հենց ցինիկներն են այդպիսին: Եվ կյանքի նկատմամբ իրենց բացասական  վերաբերմունքն  ամբողջովին բարդում են ուրիշների վրա:

 

Արդյունքում` վաղ տարիքում սիրտ-անոթային հիվանդություններ, և շաքարային դիաբետի զարգացման վտանգ:

 

Բիոքիմիական պատճառը`  նյարդային գերլարվածությամբ հրահրված փոփոխություններ իմունային համակարգում:

 

Աննպատակություն


Եթե կյանքում որևէ նպատակ չկա, կյանքի տևողությունն  ավելի է կարճանում: Եվ հակառակը. անցկացված հետազոտությունները մեծմասամբ ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում որոշակի նպատակներ են տեսնում, ունեն լավ արտահայտված հորմոնային պատկեր, նրանց իմունային համակարգն ավելի ամուր է, սիրտն` առողջ: Դրա հետ մեկտեղ, նրանց վիճակի վրա չի ազդում ոչ եկամուտների մակարդակը, ոչ էլ սեռը:

 

- Հարկ է սովորել  բավականություն ստանալ ամենօրյա գործողություններից,- ասում է, Բոյլը,-հակառակ դեպքում ժամանակից շուտ մահանալու  հավականությունը մեծանում է: Եվ սկզբում վրա է հասնում  մտավոր (ինտելեկտուալ) մահը, այնուհետև` ֆիզիկական:

 

Գիտնականի խոսքերով,  աննպատակային գոյությունը 50 տոկոսով բարձրացնում է վաղ թուլամտության զարգացման ռիսկը: Այնպես որ, ձեզ համար արագ պարզեք, թե ինչ եք ցանկանում կյանքից:

 

Ջղագրգիռ (նյարդային) վիճակ


Այդպիսի մարդիկ ավելի վաղ են մահանում: Հատկապես նրանք, ովքեր անհանգստանում  են ամեն մի մանրուքից, ընկնելով դեպրեսիաի կամ հիստերիայի մեջ, լարված են և, ընդհանրապես, կարծես միշտ ապրում են  հրաբխի վրա: Պետք է հանգստանալ…. Որովհետև նյարդային բջիջերը, ճիշտ է, վերականգնվում են, բայց շատ դանդաղ:

 

- Հնարավոր է, կյանքի տևողությունն ընկնում է նաև այն բանից, որ նյարդային մարդկանց մեծ մասը ծխում է ,-ասում է գիտնականը  և  բոլորից շատ են ծխում: Ծխախոտը միայն ժամանակավոր է իջեցնում անհանգստության մակարդակը, իսկ կյանքի տևողությունը կարճանում է անընդմեջ: Նյարդային մարդկանց փրկությունը հոգեթերապիան է, հավատը և ընտանեկան օջախը:


Անկազմակերպվածություն


Աշխատասեղանն ու մեքենայի սրահը թաթփվա±ծ են, հաճա±խ եք ուշանում, և, ընդհանրապես, այնքան էլ կազմակերպված մարդ չեք: Դե ինչ, ավելի քան 20 գիտական հետազոտություններ, որոնք անցկացվել են 9 հազար անձանց վրա, ապացուցել են, որ դա այնքան էլ լավ չի անդրադառնում  առողջության և կյանքի տևողության վրա: Վիճակագրության համաձայն, ամենակարգապահները 4  տարով ավելի երկար են ապրում  իմպուլսիվ մարդկանցից: Գիտնականները հավատացնում են. հանգիստ և մտահավաք անձինք գիտակցաբար են վերաբերվում սեփական առողջությանը, չեն չարաշահում ալկոհոլն ու ծխախոտը:

 

Մռայլություն


Պարզվում է, որ, բացասական հույզերը, մռայլությունն ու վատ տրամադրությունը ստիպում են իմունային համակարգին աշխատել ուժերի գերլարումով: Այդպիսի լարվածսւթյունն օրգանիզմի համար անհետևանք  չի անցնում: Բարձրանում  է զարկերակային արյան ճնշումը, իսկ հիպերտոնիան, ինչպես հայտնի է,  մահվան ամենատարածված պատճառներից մեկն է:

 

Ամերիկացի վիրաբույժները նկատել են. վիրահատության ժամանակ  մռայլ մարդկանց մոտ բարդություններն ավելի շատ են հանդիպում:

 

Չեք կարողանում թուլանալ


Երկարատև սթրեսը կարող է մահացու լինել, այդ թվում երկարատև, առանց արձակուրդի աշխատանքը: Իսկ եթե լարվածությանը միանում է նաև աշխատանքը կորցնելու վախը,  հետևանքներն ավելի քան պարզ են:

 

Առաջին ազդանշաններից են զարկերակային արան ճնշման տատանումները, սիրտը, մրսածության հետ կապված հաճախակի հիվանդությունները: Հարկ է ուղևորել հարավային տաք երկրներ, ծովափին արևի լոգանքներ ընդունել:

 

Սոցիալական հոգեբաններն դրան անվանում են «պրոֆեսիոնալ այրում», երբ մարդը դառնում է ռոբոտ, աշխատում է առանց հաճույքի և  ավելացող լարվածությամբ:

 

700 իսրայելցի բանվորների հետազոտությունները ցույց են տվել. նրանց մոտ, ովքեր իրենց կաշվի վրա են զգացել նմանատիպ «այրումը», շաքարային դիաբետի զարգացման ռիսկը երկու անգամ ավելի բարձր  է եղել, քան նրանց մոտ, ովքեր դեռևս չեն  հասել այդ փուլին: 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ