Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Սթրես

Սթրես

Գիտնականները հայտնաբերել են, որ զույգերը շատ ավելի քիչ են սթրեսի ենթարկվում, քան միայնակ տղամարդիկ կամ կանայք: Գիտնականները գտնում են, որ նույնիսկ ինչ-որ մեկի հասարակ ներկայությունը զգալիորեն օգնում է դուրս գալ սթրեսային վիճակից:


Բժիշկները սթրեսն անվանել են սրտի համար ամենամահացու վտանգներից մեկը: Սթրեսն ինքնին շատ դժվար է չափել, քանի որ այն բավականին յուրատիպ երևույթ է և խիստ տարբեր է դրսևորվում յուրաքանչյուրի մոտ: Սթրեսի հիմնական նախանշաններից է, օրինակ, հանկարծակի սկսվող սրտխփոցը, սառը ձեռքերը, անհանգիստ հազը, բերանի չորությունը, դժվարացող շնչառությունը, գլխացավը, ժամանակը չբավարարելու մշտական զգացողությունը, հանկարծակի հիստերիան, դեպրեսիան, հիասթափությունը, պլանների ձախողումը, անհանգստության զգացողությունը, ավելորդ շատախոսությունը, դյուրագրգռությունը, անհամբերությունը, խմելու, չափից շատ ուտելու ցանկությունը, անդադար ծխելը, եղունգները կրծելը, մեկից ավելի աշխատանք միաժամանակ անելու ձգտումը:


Եթե ձեզ մոտ հայտնաբերեցիք նշված հատկանիշներից գոնե երեքը, ուրեմն լուրջ անհանգստանալու կարիք ունեք: Դուք սթրեսային վիճակում եք: Խորը միայնությունն ու աշխարհից կտրվելու ցանկությունը, ինչպես նաև սիրելի մարդու կամ սիրած աշխատանքի կորուստը ևս բերում են սթրեսի:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ