ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
23 տարվա երկարատև հիվանդությունը հաղթահարված է. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում հերթական հաջողությունն է գրանցվել. 23 տարվա երկարատև հիվանդությունից հետո կինը բուժվել է:
61-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայություն էր դիմել 2 տասնամյակից ավելի գանգատներով՝ մշտապես շարունակվող արցունքահոսություն և աչքերից թարախային արտադրություն:
Հիվանդին ընդունել է ծառայության ղեկավար Դիանա Զարեմբոն: Կատարվել է ակնաբուժական համալիր հետազոտություններ՝ վիզիոմետրիա, բիոմիկրոսկոպիա, արցունքատար ուղիների զոնդավորում: Հետազոտությունների հիման վրա ախտորոշվել է ստորին արցունքատար ուղիների կանալիկուլիտ: Տարիներ շարունակ կինը ստացել է հակաբիոտիկային բուժում, ինչը, սակայն, ոչ մի օգուտ չի տվել:
Հետազոտությունից և վերջնական ախտորոշումից հետո ակնաբուժական ծառայության ղեկավար Դիանա Զարեմբոն կատարել է վիրահատություն՝ կանալիկուլոտոմիա: Վիրահատության ընթացքում հայտնաբերվել են նաև դակրիոլիտներ: Դակրիոլիթիազը հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է, որը հանդիպում է 7%-ի շրջանում միայն: Նման խնդրի պարագայում արցունքի կանգի հետևանքով արցունքատար ուղիներում առաջանում են սպեցիֆիկ կոնկրեմենտներ, դակրիոլիտներ։ Երկարատև արցունքի կանգը և արցունքահոսությունը կարող է դառնալ աչքի տարբեր բորբոքային հիվանդությունների պատճառ՝ բլեֆարոկոնյունկտիվիտ, կերատիտ: Պացիենտները գանգատվում են ցավից, արցունքահոսությունից, աչքի կարմրությունից։ Այստեղ խիստ կարևորվում է ճշգրիտ ախտորոշումը:
Ճշգրիտ ախտորոշման, վիրահատական բուժման արդյունքում հիվանդի խնդիրներն ամբողջովին վերացել են, նա վերադարձել է իր բնականոն կյանքի:
24.05.2023 Կարդացեք նաև
Հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միությունն իրականացնում է աչքի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր...
27.07.2022
Այն ցուցված է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ժամանակ, և իրականացվում է 20-45 տարիքային խմբում...
20.07.2021
Եթե աստիգմատիզմի ու կատարակտի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու...
12.05.2020
Մեր կենտրոնի մանկական բաժանմունքն ունի մեծ փորձ ակնագնդերի թեքման՝ շլության վիրահատման գործում:
Վիրահատվում են երեխաները հիմնականում 2 տարեկանից բարձր տարիքում և չափահասները՝ առանց տարիքային...
12.05.2020
Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...
27.02.2020
- Հեմիֆացիալ սպազմ. բնութագրվում է դեմքի մեկ կեսի մկանների անցավ, ակամա կծկումներով, որոնք առաջանում են տարբեր պատճառներով: Դրսևորվում է դեմքի անհամաչափությամբ, ջղաձգությունների հաճախականությունն...
27.11.2019
Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների վիրահատում և բուժում: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ...
10.08.2019
Ջոնս Հոպկինսի Համալսարանի Բժշկական դպրոցի (Johns Hopkins University School of Medicine) գիտնականների խումբն առաջարկել է մարդու ցողունային բջիջներից ցանցենու նեյրոններ աճեցնելու մեթոդ: Ցանցենու նեյրոններն անհրաժեշտ են տեսողական գրգիռները գլխուղեղ...
12.07.2019
Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝ կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների վիրահատում և բուժում...
26.03.2019
Բժշկության զարգացման արդեն ներկայիս մակարդակով մենք կարող ենք փոխպատվաստման նպատակով աճեցնել բազմաթիվ հյուսվածքներ: Բայց խնդիրն այն է, որ դա մեծ մասամբ վերաբերում է բավականին պարզ կառուցվածք...
13.03.2019
Կերատոպլաստիկան վիրահատություն է, որն իրենից ներկայացնում է հիվանդ եղջերաթաղանթի փոխարինումը դոնոնրից վերցված առողջ եղջերաթաղանթով: Գործողությունը հիմնականում ուղղված է տեսողության սրության վերականգնմանը...
14.11.2018
2018թ. ամռանը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն էր ընդունվել 6 տարեկան աղջիկ՝ թերսնված, ում քաշը կազմում էր ընդամենը 10 կգ...
25.10.2018
Գիտնականներն իսկական հեղաշրջում են կատարել: Նրանք մահացած դոնորներից վերցված մեծահասակների ցողունային բջիջների շատ հազվադեպ հանդիպող տեսակից եղջերաթաղանթ են աճեցրել: Հյուսվածքի վերականգնման գքրծընթացը թողարկվել է...
14.03.2018
Կար ժամանակ, երբ երեխաներն իրենց ազատ ժամանակը հիմնականում անց էին կացնում բաց երկնքի տակ՝ խաղալով ավազների հետ եւ մարգագետիններում, կառուցելով տնակներ եւ հեծանիվ վարելով։ Հիմա երեխաների մեծ մասը...
07.12.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY0ajn3t' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ