ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Շլություն, բուժում, վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում
Մեր կենտրոնի մանկական բաժանմունքն ունի մեծ փորձ ակնագնդերի թեքման՝ շլության վիրահատման գործում:
Վիրահատվում են երեխաները հիմնականում 2 տարեկանից բարձր տարիքում և չափահասները՝ առանց տարիքային սահմանափակման: Լայն տարածում է գտել միաժամանակ երկու աչքում կատարվող վիրահատությունները, շարունակելով ակնոցային կորրեկցիան և տեսողության սրության բարձրացմանն ուղղված ապարատային բուժումները: Նպատակը՝ հնարավորինս շուտ բարձրացնել տեսողության սրությունը: Վերջին 10 տարիներին հաճախ դիմում են պարալիտիկ շլությամբ պացիենտները, որոնց խնդիրը ուղեկցվում է ծուռվզությամբ: Նման հիվանդներին կատարվում են պլաստիկ վիրահատություններ՝ բավարար ելքով:
Հաճախացել են հիվանդները, որոնց մոտ առկա է շլություն՝ վերտիկալ կոմպոնենտով: Այդ հիվանդներին խիստ անհատական ընտրվում է վիրահատության տեսակը, որը պահանջում է վիրաբուժական հմտություն:
Բաժանմունքում վիրահատվում են «թեք հայացք» սինդրոմով պացիենտներ, որոնց համար վիրահատության եղանակը ընտրվում է յուրովի, հիմնականում միաժամանակ երկու աչքերում: Առանձին խումբ են կազմում «ակնային» ծուռվզությամբ պացիենտները, երբ հորիզոնական շլությունը ուղեկցվում է մեկ կամ երկու աչքերում ակնագնդերի վերտիկալ թեքումով: Այստեղ կատարվում են «կոմպլեքս» վիրահատություններ, հոգալով ոչ միայն ակնագնդերի ուղիղ դիրքի, այլև գլխի ճիշտ դիրքի մասին:
Երտասարդ և հասուն տարիքում՝ դիմում են պացինետներ, որոնք մանուկ հասակում վիրահատվել են ոչ բավարար ելքով, նույնիսկ հակադիր ելքով: Նման դեպքերում մշակված է վիրահատական եղանակ՝ դրական ելքով:
www.eyecenter.am
Հասցե: Ֆուչիկի 30
Հեռ: 010 344944, 012 354992
12.05.2020 Կարդացեք նաև
24.05.2023 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ