Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Կույրերին հաջողվել է հաղթահարել խճճված վիրտուալ լաբիրինթոսը. news.am

Կույրերին հաջողվել է հաղթահարել խճճված վիրտուալ լաբիրինթոսը. news.am

ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի մասնագետները կույրերին սովորեցրել են կողմնորոշվել վիրտուալ լաբիրինթոսում: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Robotics and AI ամսագրում:

Գիտնականներն օգտվել են գլխուղեղի էլեկտրոնային խթանման մեթոդներից մեկից՝ տրանսկրանիլային միկրոբեւեռացումից: Գիտնականներին հաջողվել է դրա շնորհիվ կույրերի մոտ օպտիկական պատրանք ստեղծել, որը թույլ է տվել 92 տոկոս դեպքերում հաջողությամբ շարժվել երկչափ լաբիրինթոսով:

Եթե խաղում վիրտուալ հերոսի առաջ պատ էր հատնվում, ապա տրանսկրանիլային միկրոբեւեռացման օգնությամբ ֆոսֆենի ստեղծում էր նախաձեռնվում, որը լույսի գործողության հետ չկապված լուսարձակող պատկերների ձեւով տեսողական զգացողություն է:

Վերստուգիչ խմբին, որին պլացեբո է առաջարկվել, հաջողվել է սխալներ թույլ չտալ միայն լաբիրինթոսով շարժման 15 տոկոս դեպքերում: Մասնագետները հույս ունեն հատուկ հաղորդիչներ ստեղծել եւ այդկերպ կույրերին սովորեցնել կողմնորոշվել տարածության մեջ:

Տրանսկրանիլային միկրոբեւեռացումը գլխուղեղի վրա 1,5-ից մինչեւ 2 միլիամպեր հզորության մշտական հոսանքով ոչ ինվազիվ ընտրովի ներգործություն է: Միջամտությունը հանգեցնում է ֆիզիկական կամ մտավոր տարատեսակ ակտիվության հետ կապված նյարդային խմբերի գրգռման:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ