Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Աչքի առաջին փոխպատվաստումը կարող է կատարվել առաջիկա 10 տարիների ընթացքում. news.am

Աչքի առաջին փոխպատվաստումը կարող է կատարվել առաջիկա 10 տարիների ընթացքում. news.am

Աչքը բավականին բարդ օրգան է, որի փոխպատվաստումը մինչ օրս երբեւէ չի հաջողվել, չնայած այս ասպարեզում բազմաթիվ փորձարկումներ են կատարվել: Փոխպատվաստված աչքերը մշտապես անջատվում էին, իսկ արյան մատակարարման եւ աչքի իներվացիայի վերականգնում տեղի չէր ունենում: 1977 թվականին ԱՄՆ-ի Աչքի ազգային ինստիտուտը նույնիսկ հայտարարել է, որ անհնար է աչքը լիակատար փոխպատվաստել:

Այժմ University of Pittsburgh-ի հետազոտողների խումբը աչքի փոխպատվաստման վիրահատության նախապատրաստում է սկսել՝ այդպիսի փոխպատվաստում կարող է իրականացվել առաջիկա 10 տարիների ընթացքում: Եթե վիրահատությունը հաջող անցնի եւ դրա տեխնոլոգիան սկսի կիրառվել կլինիկական պրակտիկայում, դա կօգնի մեծ թվով մարդկանց վերադարձնել իրենց տեսողությունը, որը կորցրել են վնասվածքների կամ հիվանդությունների պատճառով:

Հետազոտական խմբի ղեկավար Կիա Վաշինգթոնը նշել է, որ շատ գիտնականներ իրենց նախաձեռնությանը հոռետեսորեն են վերաբերվում: Սակայն իրենք հույս ունեն, որ բոլոր դժվարությունները կհաղթահարեն եւ կհասնեն նրան, որ փոխպատվաստված աչքը լիարժեք գործունակ կդառնա: Ներկայում նրանք փորձեր են անցկացնում լաբորատոր առնետների վրա՝ մշակելով տեսողական նյարդի բջիջների կենսունակության պահպանման եւ դրանց հետագա աճի խթանման մեթոդ: Նրանք պարզաբանում են, որ անչափ կարեւոր է նյարդերը կենդանի պահել նախքան դոնոր աչքի հանումը:

2010 թվականին գիտնականներին հաջողվել է նույնականացնել այն գենը, որը պատասխանատու է տեսողական նյարդերի կենսունակության համար: Նրանք պարզել են, որ BAX գենից զուրկ մկների նյարդային բջիջները տեսողական նյարդի վնասվելուց հետո երկար ժամանակ կենդանի են մնացել: Այդ գենն ունեցող մկների դեպքում նյարդերը մահանում էին երեք շաբաթվա ընթացքում: BAX-ի աշխատանքն արգելակող պատրաստուկն ընդունակ է երկարացնել նյարդային բջիջների կյանքի տեւողությունը եւ օրգանը պահպանել փոխպատվաստման համար:

Լուծում պահանջող երկրորդ խնդիրը նյարդային բջիջների աճի խթանումն է: Harvard Medical School-ի մասնագետները նյարդերի վերածրագրավորման՝ ծեր բջիջներն ավելի երիտասարդ բջիջների վերափոխելու մեթոդ են հայտնաբերել: Միացությունների մի ամբողջ համալիրի ներգործությամբ գիտնականները կարողացել են հասնել նյարդերի աճի խթանման եւ մկների տեսողական նյարդի ամբողջական վերականգնման: Ճիշտ է, դրանից հետո կենդանու տեսողությունը չի վերականգնվել: Նրանք կարողացել են կրկին տեսնել միայն  ցրված սկլերոզի բուժման համար նախատեսված 4-AP-ի կուրս անցնելուց հետո:

Գիտնականները  հետագայում մեծաթիվ դժվարություններ պետք է հաղթահարեն, մինչ պատրաստ կլինեն մարդկանց աչքի փոխպատվաստման փորձեր իրականացնելուն: Կարեւորագույն դժվարություններից մեկը, ի թիվս վերոնշյալների,  փոխպատվաստված օրգանի աջատման հավանականության նվազեցումն է, որը փոխպատվաստման վիրահատություններին ուղեկցող ավանդական խնդիրն է:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ