ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Բիոնիկական աչքը միլիոնավոր մարդկանց նորից տեսնելու հնարավորություն կտա. tert.am
Գիտնականներին հաջողվել է մշակել այնպիսի տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վերականգնել մարդու տեսողությունը՝ շարժվող պատկերներն ուղարկելով անմիջապես նրա ուղեղին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, վիրաբույժները տեսողության խթանման չիպը փոխպատվաստել են տարիներ շարունակ տեսողությունից զուրկ 30-ամյա կնոջ ուղեղում:
Հայտնի է, որ հիվանդը, ով լիովին կույր է 7 տարի և ավելի, տեսել է գունավոր լուսարձակումներ, գծեր ու կետեր, երբ բժիշկները համակարգչից հատուկ ազդակներ են ուղարկել նրա ուղեղին:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 6 շաբաթ տևած փորձարկումների ժամանակ հիվանդը հստակ տեսել է այն բոլոր ազդակները, որոնք բժիշկները նրան են ուղարկել ուղեղի կեղևի ՝ տեսողական նյարդից պատկերներ ստացող հատվածի միջոցով:
Այժմ Կալիֆորնիայի համալսարանի բժիշկները սպասում են ԱՄՆ-ի իշխանությունների թույլտվությանը համակարգը հատուկ տեսախցիկով համալրված ակնոցներին միացնելու համար: Մասնագետները հույս ունեն, որ հենց այդ ակնոցը շարժվող պատկերները կուղարկի ուղեղին:
«Պահը, երբ նա առաջին անգամ տեսավ, շատ հուզիչ էր: Մենք բոլորս հուզվեցինք: Ահա այս արդյունքի վրա հիմնվելով՝ մենք կարծում ենք, որ տեխնոլոգիան բավականաչափ ներուժ ունի կույրերի տեսողությունը վերականգնելու համար»,- պատմել է չիպի փոխպատվաստման վիրահատությունն իրականացրած Նադեր Փուրաթիանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բժիշկը տեսողության խթանման չիպը, որն իրենից ներկայացնում է փոքր էլեկտրոդների շարք, տեղադրել է կնոջ ուղեղի հետին հատվածում: Չորս ժամ տևած վիրահատության ժամանակ վիրաբույժները փոքրիկ անցք են բացել կնոջ գանգոսկրի հետին հատվածում ու խթանիչը դրել նրա ուղեղում: Բացի այդ, հիվանդի գլխին տեղադրվել է փոքր ընդունիչ ալեհավաք, որն էլ ստանում է համակարգչից ուղարկվող ազդակները:
Ոգևորված այս հաջողությունից՝ մասնագետներն այժմ մտադիր են կնոջ ուղեղում տեղադրված չիպին կարճ տեսանյութ ուղարկել:
01.11.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ