Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Ճապոնացի գիտնականները աշխարհում առաջին անգամ կանցկացնեն iPS բջիջների պատվաստում մի մարդուց մյուսին. news.am

Ճապոնացի գիտնականները աշխարհում առաջին անգամ կանցկացնեն iPS բջիջների պատվաստում մի մարդուց մյուսին. news.am

Մի խումբ ճապոնացի գիտնականներ հաջորդ տարվա սկզբին մտադիր են անցկացնել աշխարհում առաջին կլինիկական հետազոտությունը՝ ցողունային բջիջները (iPS-բջիջները) մեկ մարդուց մյուսին պատվաստելու վերաբերյալ:

Փորձի ընթացքում գիտնականները ծրագրում են iPS բջիջների օգնությամբ աճեցված աչքի ցանցաթաղանթի հյուսվածքները պատվաստել մի հիվանդի, ով տառապում է տարիքային մակուլյար դեգեներացիայից: Ընդ որում, որպես դոնոր հանդես է գալու մի մարդ, ով իմունիտետի առանձնահատուկ տեսակ ունի՝ նրա բջիջներն ունակ են հարմարվել ցանկացած օրգանիզմում:

Ճապոնացի մասնագետները համարում են, որ այս միջոցը մի շարք առավելություններ ունի, մասնավորապես, անհրաժեշտ բջիջների արտադրությունն այդ դեպքում ավելի քիչ կտեւի ու ավելի էժան կլինի: Ներկայում անմիջապես հիվանդի հյուսվածքից ցողունային բջիջներ ստեղծելու համար մոտավորապես 10 ամիս է պահանջվում, իսկ վիրահատության արժեքը մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար է:

Հետազոտությանը մասնակցում են Ռիքեն բնական գիտությունների ինստիտուտի, Կիոտոյի ու Օսակիի համալսարանների, նաեւ Կոբեի բժշկական կենտրոնի գիտնականները: Ճապոնացի գիտնականներն արդեն անցած տարի կարողացել են ապացուցել տեսողության հետ կապված հիվանդությունների բուժման ժամանակ iPS- բջիջների գործածման արդյունավետությունը: Նրանք հաջող վիրահատել են 70-ամյա մի կնոջ, ով տառապում է մակուլյար դեգեներացիաայից ու կարողացել են մասամբ վերականգնել նրա տեսողությունը:

«Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ավելի շատ առաջխաղացում ունենալ այս ուղղությամբ: Անհրաժեշտ է, որպեսզի մասնագետներն ամբողջ Ճապոնիայում միավորեն իրենց ջանքերը ցողունային բջիջների մակարդակում համատեղ հետազոտությունների համար »,- ասել է Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մցանակաբաշխության դափնեկիր Սինյա Յամանական, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ