Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Երկար ժամանակ ասպիրին խմելը սպառնում է տեսողությանը. news.am

Երկար ժամանակ ասպիրին խմելը սպառնում է տեսողությանը. news.am

Այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ ասպիրին են ընդունում, կարող են կորցնել տեսողությունը: Ավստրիացի գիտնականները եզրակացրել են, որ ասպիրինը կարող է կուրությամբ սպառնացող վտանգավոր հիվանդության զարգացման հանգեցնել:

JAMA Internal medicine ամսագրի հրապարակման մեջ հաղորդվում է, որ երկարատեւ ասպիրին ընդունելը մի քանի անգամ մեծացնում է մակուլոդիստրոֆիայի զարգացման հավանականությունը: Տվյալ հիվանդությունը խախտում է տեսողության օրգանների ցանցենու ամբողջականությունը, ընդ որում, հաճախ զարգանում է երկու աչքում եւ կուրության առաջատար պատճառներից մեկն է:

Գիտնականները երկար ժամանակ ուսումնասիրել են ասպիրինի ընդունման հետեւանքը. հետազոտությունը 15 տարի է տեւել եւ որի ընթացքում փորձարկվողների մոտ չորս անգամ ստուգվել է տեսողության որակը: Փորձարկման մասնակից խմբերից մեկը  ասպիրին է ընդունել առնվազն շաբաթը մեկ` հետեւելով բժշկական հրահանգներին, թրոմբների առաջացումը կանխարգելելու նպատակով: 

Նախագծի արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ասպիրին են ընդունել, հաճախ տուժել է տեսողությունը: Մարդկանց 9,3 տոկոսի մոտ, ովքեր մշտապես ասպիրին են ընդունել, մակուլոդիստրոֆիա է դիտարկվել: Նրանց մոտ, ովքեր դեղն այդքան հաճախ չեն ընդունել, հիվանդություն է հայտնաբերվել դեպքերի միայն 3,7 տոկոսում:

Ավելի վաղ ասպիրին ընդունելու եւ տեսողական օրգաններում խանգարումների հավանականության միջեւ կապի մասին եզրակացության էին հանգել ամերիկացի գիտնականները: Նրանք նաեւ եզրակացրել էին, որ դա կարող է հանգեցնել ցանցենու տարիքային դեգեներացիայի: Բացի այդ, բժիշկները մատնանշել էին, որ ասպիրինի նման ընդունումը հղի է արյունազեղման առաջացմամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. klbviktoria.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ