Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Գենային թերապիան կարող է օգնել աչքերի վտանգավոր հիվանդության դեպքում. news.am

Գենային թերապիան կարող է օգնել աչքերի վտանգավոր հիվանդության դեպքում. news.am

Գենային թերապիայի միջոցով հնարավոր է բարելավել մարդկանց տեսողությունը եւ, նույնիսկ, նրանց փրկել կուրությունից: University-ի գիտնականները գենային թերապիան փորձարկել են խորոիդերեմիայով` տղամարդկանց մոտ ցանցենու զարգացող դեգրադացիայով հիվանդների վրա, որը կուրության է հանգեցնում: Նոր մեթոդը, որը ենթադրում է հիվանդությունն առաջացրած վնասված գենի ներդրում, փորձարկվել է Մեծ Բրիտանիայի 14 հիվանդի վրա եւ ԱՄՆ-ի, Կանադայի ու Գերմանիայի` 18 հիվանդի: Փորձարկումներն իրականացվել են վերջին չորս ու կես տարվա ընթացքում, դրանց արդյունքները խոստումնալից են թվում:

Ռոբերտ Մակլարենը բացատրել է, որ գենային թերապիան ո՛չ միայն օգնել է կանգնեցնել հիվանդության զարգացումը, այլեւ թույլ է տվել վերականգնել արդեն վնասված տեսողությունը: Սովորական միանգամյա ներարկումը բավարար է եղել գենային արատը շտկելու համար:

Գիտնականների խոսքով, եթե հետազոտության հաջորդ փուլերը, որոնց հիվանդների անհամեմատ ավելի մեծ քանակություն կմասնակցի, հաջող ընթանա, խորոիդերեմիայի բուժման համար գենային թերապիան արդեն երեք տարի անց կթույլատրվի կլինիկական օգտագործման համար:

Մոտ ժամանակներս գիտնականների նույն թիմը նախատեսել է նույն եղանակով բուժել նաեւ այլ հիվանդություններ, որոնք եւս կուրության են հանգեցնում, որոնց թվում են ցանցենու մակուլյար դեգեներացիան եւ պիգմենտային դիստրոֆիան: Իմիջիայլոց, գիտնականները նշել են, որ դրանք բուժելն անհամեմատ ավելի դժվար կլինի, որովհետեւ դրանց առաջացումը կապված է ոչ թե մեկ գենի վնասման հետ, այլ` մի քանի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 7news.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ