Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

2050-ին Երկրի բնակչության կեսի մոտ կարճատեսություն կլինի. գիտնականներ. tert.am

2050-ին Երկրի բնակչության կեսի մոտ կարճատեսություն կլինի. գիտնականներ. tert.am

Գիտնականները հայտարարել են, որ 2050-ին Երկիր մոլորակի բնակչության կեսի մոտ կարճատեսություն կլինի, իսկ մեկ հինգերորդի մոտ կտրուկ կբարձրանա կուրության վտանգը: Ինչպես նշվում է Ophthalmology ամսագրում հրապարակված գիտական հոդվածում, հետազոտության արդյունքների համաձայն, ամբողջ աշխարհում մոտավորապես 2  մլրդ մարդ ներկայում տառապում է կարճատեսությամբ, 2020-ին նրանց թիվը կհասնի 2.6 մլրդ-ի, իսկ 2050-ին` 5 մլրդ-ի:

Ըստ կանխատեսումների` այդ թիվը 2050-ին կլինի 4 758 մարդ, որը կկազմի ընդհանուր բնակչության 49.9 տոկոսը: Նշվում է, որ 938 մլն մարդու մոտ կարճատեսության բարձրագույն աստիճան կլինի:

Այս եզրահանգմանը գիտնականները եկել են` վերլուծելով 145 տարբեր հետազոտության արդյունքներ, որոնց 2.1 մլն մարդ է մասնակցել:

Գիտնականների կարծիքով` կարճատեսության զարգացումը կարելի է շատ հեշտ հետաձգել: Դրա համար պետք է շատ ժամանակ անցկացնել ցերեկային լույսի տակ` փողոցում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. wheremed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ