Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Գիտնականներն առաջին անգամ են լաբորատորիայում ցանցաթաղանթի նյարդային բջիջներ աճեցրել. news.am

Գիտնականներն առաջին անգամ են լաբորատորիայում ցանցաթաղանթի նյարդային բջիջներ աճեցրել. news.am

Johns Hopkins University համալսարանի ամերիկացի գիտնականները գիտության պատմության մեջ առաջին անգամ կարողացել են լաբորատորիայում ցողունային բջիջներից աճեցնել մարդու ցանցաթաղանթի նյարդային բջիջները: Այս ձեռքբերման շնորհիվ հետագայում կարող են բուժման նոր մեթոդներ մշակվել գլաուկոմայի ու ցրված սկլերոզի պատճառով տեսողությունը կորցրած մարդկանց համար:

Գիտնականների խոսքով, իրենց աշխատանքը կարող է նպաստել ո՛չ միայն տեսողական նյարդի կենսաբանությունն ավելի լավ հասկանալուն, այլեւ բջջային մոդելներ ստեղծելուն, որոնք հնարավոր կլինի օգտագործել կուրացումը կանգնեցնող կամ տեսողության կորուստը բուժող դեղեր ստեղծելու համար: Ժամանակի ընթացքում տվյալ մեթոդաբանությունը կարող է օգնել այն բջիջների ներպատվաստման մեթոդների զարգացմանը, որոնք վերականգնում են գլաուկոմայով ու ցրված սկլերոզով հիվանդների տեսողությունը:

Լաբորատոր պայմաններում գիտնականները գենետիկորեն մոդիֆիկացված սաղմնային ցողունային բջիջներից պատրաստել են նյարդային բջիջներ, որոնք ունակ են ազդանշաններ հաղորդել: Հետո այդ բջջային գիծն օգտագործվել է ստացված բջիջների դիֆերենցացման ու նոր մեթոդների մշակման համար: Կիրառելով հատուկ սարքավորում՝ CRISPR-Cas9 անվանումով, գենոմի խմբագրման համար, հետազոտողները կարողացել են POU4F2 ֆլուորեսցենտային սպիտակուցի գենը տեղադրել ցողունային բջիջների ԴՆԹ-ում: Կարմիր ֆլուորեսցենային սպիտակուցը սինթեզվում էր միայն մեկ այլ գենի էքսպրեսիայի դեպքում, որը կոչվում է BRN3B: BRN3B-ն արտահայտվում է ցանցաթաղանթի հասուն գանգլիոզային բջիջներով, այնպես որ, երբ բջիջները դիֆերենցացվել են ցանցաթաղանթի գանգլիոզային բջիջներում, դրանք միկրոսպոպի տակ կարմրել են:

Դրանից հետո հետազոտողներն օգտագործել են մի տեխնիկա, որը կոչվում է ֆլուորեսցենտային ակտիվացված բջջիջների տեսակավորում գերզտված բջջային պոպուլյացիայում՝ տարատեսակ բջիջներից նոր դիֆերենցացված գանգլիոզային բջիջների անջատման համար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ