Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Նոր դեղի ներարկումը կփրկի շաքարախտով հիվանդների տեսողությունը. news.am

Նոր դեղի ներարկումը կփրկի շաքարախտով հիվանդների տեսողությունը. news.am

Շաքարախտով հիվանդի աչքերի մեջ ռանիբիզումաբ դեղի ներարկումները կօգնեն բարելավել տեսողությունը եւ կանխարգելել կուրության զարգացումը: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան ատլանտա քաղաքի Էմորիի համալսարանի գիտնականները:

Վերջին 40 տարվա ընթացքում շաքարախտով հիվանդները թերապիայի ոչ մի արմատականորեն նոր մեթոդ չեն ստացել, չնայած շաքարախտային ռետինոպաթիան այդ հիվանդության ամենատարածված բարդություններից է, եւ բուժման բացակայության պայմաններում կարող է կուրության հանգեցնել:

Շաքարախտային ռետինոպաթիան շաքարախտով հիվանդների տեսողության կորստի հիմնական պատճառն է համարվում, դրա բուժման ստանդարտ միջոցը լազերային վիրաբուժությունն է, որը կարող է պերիֆերիկ տեսողության կորստի եւ գիշերային տեսողության խնդիրների պատճառ դառնալ: Սակայն ռանիբիզումաբով նոր բուժումը հիվանդներին թույլ է տալիս պահպանել պերիֆերիկ տեսողությունը, այնպես որ, նրանք սկսում են առարկաներն ավելի հստակորեն տեսնել, ինչպես ցույց է տվել հատուկ աղյուսակի օգտագործմամբ թեստը: Տվյալ ներարկումներն անհրաժեշտ է կատարել ընդամենը երեք ամիսը մեկ անգամ:

Վերջերս աշխարհում էականորեն աճել է շաքարախտով տառապող չափահասների թիվը, նշանակում է` զգալիորեն ավելի մեծացել է մեր մոլորակի այն բնակիչների թիվը, ովքեր բախվել են այդ նյութափոխանակության խանգարման հետեւանքով տեսողության կորստի վտանգին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. webapteka.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ