Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Մարդու աչքը ձմռանը և ամռանը գույները տարբեր կերպ է ընկալում. 1in.am

Մարդու աչքը ձմռանը և ամռանը գույները տարբեր կերպ է ընկալում. 1in.am

Բրիտանական նյարդաֆիզիոլոգները պարզել են, որ մարդու աչքը մի քանի հիմնական գույները տարվա տարբեր եղանակներին տարբեր կերպ է ընկալում, հրատարակված է Current Biology ամսագրում:

Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքի համալսարանից Լորեն Ուելբորնը պարզել է, որ դեղին գույնը մեզ թվում է ավելի պայծառ ուշ աշնանը և ձմռանը: Ամռան ընթացքում կատարյալ դեղինը տեղաշարժվում է դեպի սպեկտրի կապույտի կողմը, իսկ ձմռանը` կարմիր երանգների կողմը, հայտնում է ubr.ua-ն:

Եթե օգտագործենք ֆիզիկայի տերմինները, ապա այդ գույներից յուրաքանչյուրի ալիքի երկարությունը տատանվում է 1.5-ից 2 նանոմետր` ամռան և ձմռան ընթացքում: Դա մարդու համար աննշան տարբերություն է, սակայն գերզգայուն ֆոտոսենսորների համար «ամառային» և «ձմեռային» դեղինը և կանաչը տարբեր երանգներ են:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. charter97.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ