Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Google Glass-ը կօգնի կույր մարդկանց ինքնուրույն կողմնորոշվել քաղաքում. tert.am

Google Glass-ը կօգնի կույր մարդկանց ինքնուրույն կողմնորոշվել քաղաքում. tert.am

Ամերիկյան Aira սթարթափը ծառայություն է մշակել, որն օգնում է կույր կամ վատ տեսողություն ունեցող մարդկանց  տեղաշարժվել քաղաքում հատուկ օգնականների՝ աուդիոհուշումների օգնությամբ:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` ընկերության կայքին հղումով,  ծառայության  աշխատանքը ենթադրում է Google Glass ակնոցների օգտագործումը: Այժմ ծառայությունը գտնվում է գործարկման փուլում և օգտատերերին հասանելի կդառնա 2016-ի առաջին եռամսյակում:

Կրելով ակնոցը` օգտատերը 3 անգամ հպվում է սենսորին, գործարկելով ծառայության աշխատանքը։ Իրական ժամանակում թարմացվում է տեղեկատվությունը ակնոցի կրողի գտնվելու, այդ տարածքում  երթևեկության, օգտատիրոջը հետաքրքրող վայրերի մասին:

Համակարգը նաև հավաքում և պահպանում է մանրամասն տեղեկատվությունը օգտատերերի մասին՝ հիվանդության պատմությունը,  վստահելի անձանց տվյալները, հոբին, սովորությունները:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. today.mts.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ