Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Էխոլոկացիան կարող է ամբողջովին փոխարինել կույր մարդկանց տեսողությանը. հետազոտություն. 1in.am

Էխոլոկացիան կարող է ամբողջովին փոխարինել կույր մարդկանց տեսողությանը. հետազոտություն. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կույր մարդիկ, ովքեր օգտվում են էխոլոկացիայից, ընդունակ են ո՛չ միայն իմանալու առարկայի տեղը, այլև որոշելու նրա չափը, ձևը և նույնիսկ՝ նյութը, հայտնում է gazeta.ru-ն: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ էխոլոկացիան ակտիվացնում է ուղեղի այն հատվածը, որը կապված է ինֆորմացիայի տեսողական ընկալման հետ: Դրան նվիրված զեկույցը հնչել է Тhe 9th Annual Canadian Neuroscience Meeting կոնֆերանսում:

 

Հետազոտողները վստահ են, որ էխոլոկացիան, իրոք, կարող է ամբողջովին փոխարինել կույր մարդկանց տեսողությանը, քանի որ նրանցից ոմանք հաջողությամբ օգտվում են ձայնային ալիքների անդրադարձումից՝ նույնիսկ հեծանիվ քշելիս կամ՝ բասկետբոլ խաղալիս: Գիտնականները պլանավորում են ավելի խորը ուսումնասիրել էխոլոկացիայի ազդեցության մեխանիզմները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. artoks.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ