Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Ակնոց, որի օգնությամբ որոշակի գույներ չտեսնող անձինք իրենց կյանքում առաջին անգամ տեսել են դրանք (լուսանկարներ, տեսանյութ). tert.am

Ակնոց, որի օգնությամբ որոշակի գույներ չտեսնող անձինք իրենց կյանքում առաջին անգամ տեսել են դրանք (լուսանկարներ, տեսանյութ). tert.am

EnChroma ընկերությունը ստեղծել է ակնոց, որը կրելով՝ այն անձինք, ովքեր ի ծնե չեն կարողանում տարբերակել որոշակի գույներ, իրենց կյանքում առաջին անգամ տեսել են դրանք, գրում է Huffington Post-ը:

 

Ակնոցի ոսպնյակը կառուցված է գույներն այլակերպող հատուկ նյութերից, որը դրանք թերի տեսնող կամ ընդհանրապես գույն չտեսնող անձանց հնարավորություն է տալիս տեսնելու դրանց ողջ երանգները:

 

Ակնոցի արժեքը 325-450 դոլար է՝ կախված ակնոցի ոսպնյակի տեսակից և արտաքին դիզայնից: 

 

Valspar Paint ներկեր արտադրող և դիզայներական կազմակերպությունը YouTube ցանցի իր էջում հրապարակել է Color for the Colorblind տեսանյութը, որն արդեն 1,3 մլն դիտում ունի:

 

Ակնոց արտադրող ընկերությունը՝ Valspar Paint ընկերության հետ համատեղ, արշավի շրջանակում համացանցում տարածել է #ColorForAll հեշթեգը: 

 

 

Ձախից երևում է, թե ինչպես են աշխարհը տեսնում գույները չտեսնող անձինք, իսկ աջից՝ ակնոցը կրելու ժամանակ երևացող տեսարանը:

 

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ