Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Տեսողական խնդիրները միայն վիտամիններով չեն լուծվում. հետազոտություններ. news.am

Տեսողական խնդիրները միայն վիտամիններով չեն լուծվում. հետազոտություններ. news.am

Մեր մայրիկներից հաճախ կարող ենք լսել «Գազա´ր կեր, տեսողության համար լավ է»: Սակայն որքանո՞վ են առողջարար վիտամինները մեր տեսողության համար: Բալթիմորից ակնաբույժ Բրեթ Լեվինսոնի խոսքով տվյալ դեպքում վիտամինների եւ հանքային նյութերի օգտակարության վերաբերյալ սխալ ըմբռնում կա: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ տեսողական խնդիրների դեպքում շատ ավելի արդյունավետ են վիտամինային եւ հանքային միացությունները:

 

50-ն անց մարդկանց մոտ կուրության պատճառը հիմնականում մակուլյար դեգեներացիան է: Որոշ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ որոշ վիտամինային եւ հանքային դեղամիջոցներ կարող են օգնել դանդաղեցնելու հիվանդության առաջընթացը: Նախկինում մասնագետները պնդում էին, որ վերը նշված հիվանդության դեպքում բետա-կարոտինի (վիտամին A), վիտամիններ C եւ E-ի, ցինկի եւ պղնձի միացությունը շատ ավելի արդյունավետ է:

 

Սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բետա-կարոտինի մեծ քանակությունը ծխողների եւ նախկին ծխողների մոտ մեծացնում է թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ուստի մասնագետներն այն փոխարինել են լյուտեին հակաօքսիդանտով, նաեւ ավելացրել զեաքսանտին հակաօքսիդանտը:

 

Աչքերի չորությունը եւս մեկ տարածված խնդիր է: Այն հիմնականում առաջանում է 50 տարեկանում, իսկ կանայք 45 տարեկանում մենոպաուզայի ժամանակ նույնպես ունեում են այս խնդիրը: Ախտանշաններից են կարդալիս աղոտվածությունը եւ աչքերում ավազի առկայության զգացողությունը:

 

Մասնագետների խոսքով ձկան յուղի հիմքով օմեգա-3 ճարպաթթուների հավելումները կարող են օգնել այս դեպքում: Նրանք օմեգա-3 ճարպաթթուների հավելումները խորհուրդ են տալիս բոլորին՝ անկախ այն բանից՝ ունեն այդ խնդիրը, թե ոչ: Մասնագետները նշում են, որ օմեգա-3-ն օգնում է ամբողջ մարմնին՝ նվազեցնելով բարձր խոլեստերինի, կաթվածի, հոդաբորբի եւ այլ խնդիրների հավանականությունը, իսկ ինչ վերաբերում է աչքերին, այն կարող է բարելավել արցունքաբերության որակը:

 

Բժիշկները խորհուրդ են տալիս սկսել օրական 2,000 մգ-ից՝ 1,000 մգ հաբն ընդունելով ճաշին, մյուսն՝ ընթրիքին: Եթե մեկ ամսից անց այն չօգնի, փորձեք 4,000 մգ տարբերակը: Ընդ որում, պետք է այդ ճարպաթթունների հավելումները մի քիչ յուղոտ սննդամթերքների հետ ընդունել, օրինակ՝ ավոկադոների, ճտի մսի կամ մսի, քանի որ մարմինը օմեգա 3-ն ավելի լավ է մարսում, երբ այն յուղի հետ է ընդունվում: Մասնագետների խոսքով սա պարտադիր է:

 

Ընդ որում, օմեգա-3-ը պետք է ձկնային եւ ոչ թե բուսական հիմք ունենա: Ընտրեք այն տարբերակը, որը հենց օմեգա-3 է, ոչ թե օմեգա-6 կամ 9 պարունակող հավելումը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ochki.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ