Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Գլաուկոման կարելի է հեռուստացույցի օգնությամբ ախտորոշել. news.am

Գլաուկոման կարելի է հեռուստացույցի օգնությամբ ախտորոշել. news.am

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ աչքի հիվանդությունները, մասնավորապես՝ գլաուկոման, կարելի է հեռուստացույց դիտող մարդկանց աչքերի շարժումներին հետեւելով ախտորոշել: Եզրահանգման համար հիմք ծառայած հետազոտության շրջանակում Պրոֆեսոր Դեւիդ Քրեբը (David Crabb)՝ Լոնդոնի համալսարանից,  Նիկոլաս Սմիթի (Nicholas Smith) եւ Հաոգանգ Չժուի (Haogang Zhu) հետ միասին, առողջ տեսողություն ունեցող՝ 32 եւ գլաուկոմայով ախտորոշված 44 մարդկանց առողջական վիճակն է ուսումնասիրել: Խոսքը, մասնավորապես, տեսողությանն ու առկա հիվանդության բարդության աստիճանին է վերաբերում, հաղորդում է Science Daily-ն:

 

Հետազոտության մասնակիցները երեք հաղորդում են դիտել՝ հեռուստացույցով եւ տեսահոլովակներ՝ համակարգչով, որի ընթացքում, աչքի աշխատանքը դիտարկող հատուկ սարքի օգնությամբ դրա բոլոր շարժումներն ու ուղղություններն են արձանագրվել: Վերլուծելով ձեռք բերված տվյալներն այն մասին, թե ինչպես են մասնակիցներն էկրանին հետեւում եւ տեսողությունը մեկ կետից մյուսից ուղղում, գիտնականներն առողջ կամավորների խումբը կազմող մասնակիցներից մի քանիսի մոտ գլաուկոմայի զարգացման առաջնային փուլերի առկայություն են հայտնաբերել: Այսինքն, խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր տեղյակ չէին զարգացող հիվանդության մասին:

 

«Վաղ ախտորոշումը եւ բուժումը կարող է տեսողության կորստից խուսափելու միջոց ծառայել. հետազոտությունն այդ տեսանկյունից նոր դռներ է բացում՝ հետագա կլինիկական փորձարկումների մշակման համար», - նշել է դոկտոր Դոլորես Կոնրոյը  (Dolores Conroy):

 

Գլաուկոմայի հիմնական ախտանշանները բարձր ներակնային ճնշումն ու տեսողության կրճատումն են: Հիվանդության հիմքում ներակնային հեղուկի շրջանառության խանգարումն է: Երկրագնդի շուրջ 65 մլն բնակիչներ ներկայումս այդ՝ տեսողական նյարդի վնասվածքի հանգեցնող ախտորոշումն ունեն, ինչն աստիճանաբար տեսողության կորստի է բերում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ