Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Կույր մարդը բիոնիկ աչքի օգնությամբ տեսնելու հնարավորություն է ձեռք բերել. news.am

Կույր մարդը բիոնիկ աչքի օգնությամբ տեսնելու հնարավորություն է ձեռք բերել. news.am

Կյանքի չորրորդ տասնամյակի առաջին տարիների պիգմենտային ռետինիտ կոչվող դեգեներատիվ խանգարման պատճառով տեսողությունից զրկված եւ 33 տարի բացարձակ մթության մեջ ապրած Լարի Հեսթերը բիոնիկ աչքի օգնությամբ տեսնելու հնարավորություն է ձեռք բերել:

 

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում գործող Դյուքի համալսարանի Աչքի կենտրոնում պատրաստված տեսանյութն այն պահն է արձանագրել, երբ Լարին առաջին անգամ, Argus II անունը ստացած սարքի օգնությամբ, շրջապատն ընկալելու նշաններ է ցույց տալիս: Սարքը միացնելուն պես նրա դեմքին այնպիսի հիացական ժպիտ է հայտնվում, որ այլեւս պարզ է՝ աչքը լույս է տեսել: 

 

Argus II պրոթեզային համակարգը դեռեւս 2013 թ. է ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության հավանությանն արժանացել: Լարին անբուժելի համարվող եւ, գլխավորապես, երիտասարդ տարիքում ի հայտ եկող խանգարման՝ պիգմենտային ռետինիտով տառապող մարդկանց տեսողության վերականգնման համար նախատեսված իմպլանտային սարքի առավել կատարելագործված տարբերակն է կրում: Ըստ էության, Argus II-ը փոքր՝ աչքի մեջ ներպատվաստվող էլեկտրոնային սարքից, տեսախցիկներ ներառող ակնոցներից եւ մարմնի վրա կրվող պրոցոսերից է բաղկացած: Ակնոցներն իրական ժամանակով ձայնագրված տեսանյութը պրոցեսորին են հաղորդում, որն էլ այն, էլեկտրական ազդանշանի վերածելով, աչքի ցանցաթաղանթի աշխատանք խթանող իմպլանտին է ուղղորդում, հաղորդում է Medical Daily-ն:

 

Լարի Հեսթերը պիգմենտային ռետինիտով տառապող առաջին հիվանդը չէ, որ Argus II-ի օգնությանն է դիմել: Ընթացիկ տարվա առաջին ամիսներին լույսը մթությունից տարբերելու, դուռը տեսնելու եւ ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունը վայելելու երջանկությունը Ֆրեն Ֆուլթոնին էր բաժին հասել: «Հիմա ամեն մի օրս չափազանց հետաքրքիր է անցնում. երբեք չէի մտածի, որ նման բան կարող է տեղի ունենալ ինձ հետ», - խոստովանել է 66-ամյա կինը:

 

Թեեւ Argus II-ի օգտատերերը կարող են միայն լույս եւ ստվեր տեսնել, սարքի օգնությամբ նրանց աչքի առաջ, բառիս բուն իմաստով, մեծ ապագա է բացվում: «Հիմա կասեք՝ լույսից պարզ բան չկա. այն շատերին անկարեւոր մի բան կարող է թվալ: Բայց հենց դրա օգնությամբ է, որ այսօր ինքնուրույն տուն հասնելու հնարավորություն եմ ձեռք բերել», - նշել է Լարի Հեսթերը:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. segodnya.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ