ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Աչքի տվիչի փոխպատվաստումը կարող է փրկել կուրությունից. med.news.am
Գլաուկոմայի առաջացման հավանականությունը պարզելու համար ներակնային ճնշման երկարատեւ ու նպատակաուղղված դիտարկում է հարկավոր:
Վաշինգթոնի համալսարանի գիտահետազոտական խումբը հատուկ տվիչ է մշակել, որը ներաչքային ճնշման վերահսկիչ գործառույթ է իրականացնում: Աչքի մեջ պատվաստման դեպքում այն կարող է իրական ժամանակով տեղեկություն հաղորդել այն մասին, թե արդյոք մարդու տեսողությունը վտանգված է:
Micromechanics and Microengineering ամսագրում հրապարակված հետազոտությունը գլաուկոմայի` տեսողական նյարդը վնասող եւ կուրության վտանգ ներկայացնող ժառանգական հիվանդության առաջացումը վերահսկելու նորարարական մեթոդ է առաջարկում: Ցավոք, ներկայումս գլաուկոմայի հայտնաբերման ընդամենը երկու ավանդական մեթոդ է կիրառվում, որոնք բժշկի մոտ այցելություն են ենթադրում, ինչն ինքնին նվազեցնում է վաղ եւ արդյունավետ բուժման հավանականությունը, տեղեկացնում է Medical Daily-ն։
«Սարքը պետք է պարզ եւ վստահելի լինի օգտագործման համար», - հայտարարել է ուսումնական հաստատության ակնաբուժական բաժնի պրոֆեսոր Թենգ Շենը: Նա իր գործընկերների հետ միասին պարզել է, որ խնդրի լուծումը միայն աննշան փոքր տվիչի մեջ կարող է լինել. բժիշկները հաջողացրել են կատարակտի վիրահատության ժամանակ հիվադներից մեկի աչքի մեջ տեղադրել այն:
Աչքի ճնշումը՝ արյան ճնշման եւ սրտի աշխատանքի հաճախականության նմանությամբ, անընդհատ փոխվում է: Գլաուկոմայի առաջացման հավանականությունը պարզելու համար ներակնային ճնշման երկարատեւ ու նպատակաուղղված դիտարկում է հարկավոր:
Աչքի մեջ պատվաստված տվիչը տվյալների անլար փոխանցում է ապահովում` ռադիոհաճախականությունների միջոցով: Սարքի պարագծի երկայնքով փոքրիկ ալեհավաք է տեղադրված, որն ի վիճակի է տվիչի շուրջ գրանցվող տատանումները որսալ եւ ընդունիչ սարքին փոխանցել, որն էլ հաճախականությունների եւ տատանումների տարբերություններն է ֆիքսում: Հետազոտության մասնակիցներից մեկը` էլեկտրատեխնիկայի առաջնակարգ մասնագետ Կառլ Վոհրինգերը նշել է, որ տվյալները կարող են նաեւ հիվանդի սմարթֆոնին ուղարկվել:
Գիտահետազոտական խումբն առայժմ տվիչի` միայն կատարակտի վիրահատության ժամանակ պատվաստման ենթակա մոդել է մշակել: Այսինքն` այն բավանակաչափ փոքր չէ` առողջ մարդու աչքի մեջ տեղակայելու համար:
Գիտնականները ներկայումս ավելի փոքր չափեր ունեցող տվիչի ստեղծման ուղղությամբ են աշխատում: Հարկավոր կլինի նաեւ շատերի համար հասանելի գնագոյացում ապահովել:
19.06.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ