Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

ԱՄՆ-ում կույր տղամարդու տեսողությունը վերականգնել են բիոնիկ աչքի միջոցով. 1in.am

ԱՄՆ-ում կույր տղամարդու տեսողությունը վերականգնել են բիոնիկ աչքի միջոցով. 1in.am

ԱՄՆ-ում կույր տղամարդու տեսողությունը վերականգնել են բիոնիկ աչքի միջոցով՝ հայտնում է Associated Press-ը:Գործակալության տեղեկությամբ՝ 55-ամյա տղամարդուն, որը գործնականում ամբողջովին կուրացել է, արհեստական ցանցաթաղանթի փոխպատվաստման վիրահատություն են արել:

 

Դեռ մանուկ ժամանակ նրան ախտորոշել են «պիգմենտոզի ռետինիտ»՝ ցանցաթաղանթի պիգմենտային դիստրոֆիա, որի հետևանքով՝ մոտ 50 տարեկանում տղամարդը գործնականում կուրացել է:

 

Հայտնում են, որ բացի արհեստական ցանցաթաղանթից՝ տղամարդուն տեսնել օգնում է հատուկ ակնոցը, որում ներդրված են փոքր տեսախցիկ և փոխանցիչ:

 

Տեսախցիկի միջոցով ստացվող պատկերը վերածվում է էլեկտրական ազդակների շարքի, որոնք փոխանցվում են ցանցաթաղանթի մակերեսին: Ազդակները խթանում են ցանցաթաղանթի մնացած առողջ բջիջները՝ դրանց ստիպելով ազդանշանը փոխանցել տեսողական նյարդին, որտեղից տեսողական տեղեկությունը փոխանցվում է ուղեղին, ինչի շնորհիվ՝ մարդը տեսնում է:

 

Սակայն այս մշակումները բավական պարզունակ են. դրանց շնորհիվ հիվանդը կարող է, օրինակ, մարդկանց տարբերել միմյանցից, տարբերել գույները:

 

Հետազոտողները մտադիր են ապագայում կատարելագործել իրենց մշակումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ