ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Սերֆերը բուժել է աչքերի խնդիրը հսկայական ալիքի միջոցով
Փորձառու սերֆերը իրեն անհանգստացնող աչքի հիվանդությունից ազատվելու արմատական միջոց է ընտրել՝ պարզապես ընթացքի ժամանակ դեմքը օվկիանոսի 10 մետրանոց ալիքի մեջ մտցնելով:
61-ամյա տղամարդը տառապել է պտերիգիումից՝ եղջերաթաղանթի վրա կոնյուկտիվայի ախտաբանակական աճից: Հիվանդությունը կապում են քամու, փոշու եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների անընդհատ ազդեցության հետ: Պտերիգիումով հաճախ տառապում են սերֆերները, ինչի պատճառով էլ հիվանդությունը նաեւ անվանում են «սերֆերի աչք»: Հիվանդությունը հիմնականում բուժում են վիրաբուժական եղանակով՝ հեռացնելով ախտաբանակական գերաճած կոնյուկտիվան եղջերաթաղանթի վրայից: British Medical Journal-ում արտառոց կլինիկական դեպքը նկարագրել է բժիշկ Թոմաս Կէմպբելլը՝ (Thomas Campbell) Princess Alexandra Hospital-ից (Քլիվլենդ, Ավստրալիա):
2013թ. սկզբին Waimea Bay-ում (Հավայան կղզիներ), որտեղ ալիքների բարձրությունը հասնում է 15 մետրի, տղամարդը «սանձել» է 10 մետրանոց ալիքը: Նրա կատարին հավասարակշռությունը պահպանելով եւ շարժվելով առավելագույն արագությամբ՝ նա արագ դեմքը մտցրել է ջրի մեջ՝ դրանից հետո կարողանալով մնալ տախտակի վրա եւ շարունակելով շարժումը: «Այս ցնցող հնարքի շնորհիվ պտերիգիումը անջանվել է նրա աչքի մակերեսից»,- գրում է Կէմպբելլը:
Թեպետ անջատվելու շրջանը մի քանի օր բորբոքված է եղել, այս վիճակն անցել է ինքնուրույն՝ առանց բժշկական միջամտության: «Որքան ես գիտեմ, «սերֆերի աչքի» դեմ պայքարի այսքան ոչ ավանդական միջոց բժշկական գրականության մեջ առաջին անգամ է նկարագրվում»,- գրում է բժիշկը:
Չնայած այն բանին, որ մեծ ալիքների վրա սերֆերները կարող են հասնել 70 կմ/ժ արագության, պտերիգիումը աչքի մակերեսից պոկելն այնքան էլ հեշտ չէ: Այս անոթային հյուսվածքը երբեմն դժվար է անջատել նույնիսկ նշտարի եւ մկրատի օգնությամբ, ասում է Նյու Յորքի Լենոքս Հիլլ հիվանդանոցի ակնաբույժ Մարկ Ֆրոմերը: Պտերիգիումից խուսափելու համար բժիշկ Ֆրոմերը խորհուրդ է տալիս արեւից պաշտպանող ակնոցներ եւ գլխարկներ կրել:
06.01.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ