ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Ակնաբույժ. Համակարգիչն ու բջջային հեռախոսը կարճատեսության պատճառներից են
Հայ երեխաների մոտ տարեցտարի աճում են աչքի հիվանդությունները, հատկապես` կարճատեսությունը. Դրա պատճառը հիմնականում բջջային հեռախոսներն ու համակարգիչն են: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Օպտոմեդ Կանադա» աչքի ախտաճանաչման կենտրոնի ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը: Նրա խոսքերով. «Ներկայումս կարճատեսությունը աչքի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ավելի հաճախ նկատվում է երեխաների մոտ, մանավանդ հիմա, երբ ամեն երեխայի ձեռքին կա բջջային հեռախոս, եւ գրեթե ամեն տանը համակարգիչ կա: Չնայած, միշտ չէ, որ կարճատեսությունը ի հայտ է գալիս համակարգչից կամ հեռախոսից օգտվելիս: Կարճատեսությունը , որպես կանոն, շատ հաճախ նկատվում է լավ սովորող երեխաների մոտ: Սովորաբար կարճատես երեխաները լավ են սովորում դպրոցում, նստակյաց են, դուրս չեն գալիս բակ խաղալու եւ վատ են սնվում»: Իսկ վիտամիններով սնունդը, բժշկի ներկայացմամբ` շատ կարեւոր է աչքերի համար:
Ասուլիսի մյուս մասնակիցը, նույն կլինիկայի ակնաբույժ Լիլիթ Կիրակոսյանն էլ ասաց, որ 2000 թվականի տվյալներով Երեւանում եւ Գեղարքունիքի մարզում մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում անցկացված հետազոտությունների համաձայն՝ աչքերի հետ կապված խնդիրներ են ունեցել հետազոտվածների շուրջ 11 %-ը, իսկ արդեն 2011 թվականի տվյալներով՝ հետազոտվածների շուրջ 20 %-ը:
Բժիշկները խորհուրդ տվեցին ճիշտ օգտվել համակարգչից, որպեսզի վնասները հնարավորինս քիչ լինեն: Ըստ ակնաբույժների, համակարգչի առաջ երկար նստելու դեպքում, պետք է անպայման 5-10 րոպե ընդմիջումներ անել, եւ այնպես անել, որ համակարգչի էկրանը 30-40 սմ-ով հեռու լինի աչքերից:
Հարցին, թե որքանով է արդյունավետ աչքի լազերային վիրահատությունը, բժիշկները նշեցին, որ կարճատեսությունը լիովին չի բուժվում, լազերային կոռեկցիան միայն շտկում է աչքի օպտիկական խնդիրը, իսկ կարճատեսությունը մնում է:
23.11.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ