ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Այսօր կան աչքի հիվանդություններ, որոնք շատ ակտուալ են և գնալով աճում են
«Ժամանակակից տեխնիկան բացասաբար է անդրադառնում տեսողության վրա»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «ՕՊՏՕՄԵԴ» կլինիկայի ակնաբույժ Վարսիկ Հակոբյանը հավելելով, որ աչքերը հատուկ խնամք են պահանջում։ Բժշկուհին ընդգծեց, որ տեսողական հիվանդություններ առաջանում են նաև տարիքի հետ կապված, ինչպես նաև դրանք ի հայտ են գալիս շաքարային դիաբետ հիվանդության ընթացքում։ Ըստ նրա՝ նաև մեծ դեր է խաղում ժառանգականությունը։ «Շատ դեպքերում տեսողական խնդիրներ երեխաները ժառանգում են հենց ծնողներից»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ տարեցտարի տեսողական հիվանդությունները աշխարհով մեկ աճում են։ «Այս տարի դրանք աճել են մոտավորապես 20%-ով»,- ասաց Վ. Հակոբյանը նշելով, որ ավելի ակտուալ հիվանդություններից է համարվում հիմնականում կարճատեսությունը, ինչը գերազանցում է հատկապես երեխաների մոտ։ «Կարճատեսություն նաև առաջանում է, երբ մարդը նորմալ չի սնվում, շատ է կարդում։ Ավելի լավ է`երեխան դուրս գա բակ խաղալու, քան ամբողջ օրը գամվի համակարգչի առջև»,- ավելացրեց Լիլիթ Կիրակոսյանը հավելելով, որ մարդիկ, ովքեր ունեն տեսողական խնդիրներ պետք է շատ օգտագործեն բույսեր, յուղոտ ձուկ, A,E վիտամիններ ու մրգեր։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարճատեսությունն անբուժելի է համարվում, հետևաբար բժիշկները խորհուրդ են տալիս տեսողական խանգարումների դեպքում անհապաղ դիմել մասնագետի։ «Երեխաները պարտադիր պետք է աչքի զննում անցնեն հատկապես դպրոցական և հասունության շրջանում։ Գոյություն ունի կարճատեսության երեք տեսակ՝ ցածր, միջին և բարձր։ Ցածրի դեպքում այն խնդիր է, որը պետք է շտկվի, իսկ բարձրի դեպքում արդեն հիվանդություն է համարվում, ինչը բուժել հնարավոր չէ»,- ասաց բժշկուհին հստակեցնելով, որ ակնոց կրելն ամենահարմար տարբերակն է համարվում, սակայն ակնոց կրում են ոչ բոլորը։ Նրա պարզաբանմամբ՝ այն չկրելու դեպքում վատ տեսողությունն ավելի է սրանում։ «Այն կարծիքը, որ ժամանակի ընթացքում, երբ առաջ է գալիս նաև տարիքային հեռատեսությունը, կարճատեսությունը վերանում է, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց բանախոսը ավելացնելով, որ հաճախ ակնոցը կանխում է նաև կարճատեսության սրացումը։
Մասնագետները փաստում են, որ կարճատեսությունը հիմնականում ակնհայտ է այն երեխաների մոտ, ովքեր ավելի շատ են հակված սովորելուն։ Հետևաբար բժիշկները խորհուրդ են տալիս գիրք ընթերցելիս չընդունել պառկած դիրք, իսկ գիքը կամ համակարգիչը պետք է լինեն 30-40 սմ հեռավորության վրա։ Ինչ վերաբերում է աչքի կորեկցիային ու լազերային վիրահատությանը, ապա մասնագետները գտնում են, որ դա կախված է մարդու առողջությունից և աշխատանքից։ «Եթե ամուսնացած են, ունեն երեխաներ և խանգարող ոչինչ չկա, կարող են վիրահատվել, եթե չունեն երեխաներ և պատրաստվում են մայրանալ, աշխատում են համակարգչի հետ, իհարկե խորհուրդ է տրվում վիրահատությունն իրականացնել ավելի մեծ տարիքում»,- նշեց Վ. Հակոբյանն ի պատասխան mardik.am-ի հարցի, հավելելով, որ ամենահարմար տարբերակը եղել և շարունակում է մնալ ակնոց կրելը։
Իսկ կոնտակտային լինզաները մասնագետները նորմալ են համարում։ Նրանք խորհուրդ չեն տալիս կրել միայն գունավոր լինզաներ։ «Օպտիկականը հաճախ փրկում է այն մարդկանց, ովքեր չեն կարողանում կրել ակնոց»,- ավելացրեց նա նշելով, որ գոյություն ունեն նաև գիշերային լինզաներ, որոնք առավել անվտանգ են համարվում։
23.11.2012 Վարդուհի
02.01.2014
Մեդ-Պրակտիկ
27.12.2013
Հարգելի Վարդուհի, բարև Ձեզ, արյան հետք և բորբոքված կետ կարող է առաջանալ փոքրիկ վնասվածքների հետևանքով, կամ արյուն աչքերում՝ գերլարվածության արդյունքում, արյան ճնշման բարձրացումից և այլն: Եթե այն վնասվածքի արդյունքում է, որը նույնիսկ հնարավոր է չհիշեք երբ և ինչպես, հարկավոր է դիմել ակնաբույժի:
Վարդուհի
19.12.2013
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ