Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Վարժություններ աչքերի հոգնածությունը թոթափելու համար

Վարժություններ աչքերի հոգնածությունը թոթափելու համար

Համակարգչի դիմաց անցկացրած օրվանից հետո մեր աչքերն, անշուշտ, ունենում են հանգստի կարիք: Իսկ եթե օրվա վերջում նաև զգում եք, որ աչքերում ասես ավազ լինի, ուրեմն անհանգստանալու հիմքեր ունեք:

 

Ամենօրյա վարժությունները կօգնեն վերագտնել աչքերի հանգստությունը ու կլավացնեն Ձեր տեսողությունը: Ուղղակի այս վարժությունները պետք է արվեն օրը երկու անգամ և որոշակի հստակ ժամացուցակով: Առաջին շաբաթների ընթացքում դուք առանձնապես չեք զգա փոփոխություն, բայց կանցնի որոշ ժամանակ, և  աչքերի վիճակի կտրուկ բարելավում կունենաք:

 

Նկատի ունեցեք, որ վարժություններից յուրաքանչյուրը պետք է կրկնել 10 անգամ:

 

1. Շարժեք աչքերը աջ, ձախ, ապա՝ վերև, ներքև:

 

2. Շուրջ մեկ րոպե արագ թարթեք աչքերը:

 

3. Քթի ծայրին դրեք մատը և հայացքը դանդաղ բերեք դեպի այդ կետը:

x

4. Հայացքը շարժեք աջ վերևի անկյունից դեպի ձախ ներքևի անկյուն, ապա հակառակը:

 

5. Մոտեցեք լուսամուտին, նայեք հորիզոնի որևէ հստակ կետի, ֆիքսեք հայացքը, ապա նայեք ավելի մոտ որևէ կետի, օրինակ՝ լուսամուտի փեղկին ու կրկին ֆիքսեք հայացքը:

 

s

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ