Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Եռաբևեռ ոսպնյակների իմպլանտացիան կազատի ակնոց կրելու անհրաժեշտությունից

Եռաբևեռ ոսպնյակների իմպլանտացիան կազատի ակնոց կրելու անհրաժեշտությունից

Եռաբևեռ ոսպնյակների իմպլանտացիան կարող է ճիշտ որոշում լինել կատարակտով հիվանդների համար՝ նշում են գիտնականները: Այդ ոսպնյակներն առանձնանում են նրանով, որ բաղկացած են երեք հատվածից: Վերին հատվածն օգնում է պարզ տեսնել աչքից հեռու գտնվող առարկաները, ներքևինն անհրաժեշտ է մոտ գտնվող իրերի հետ աշխատելու համար, իսկ միջին հատվածը՝ միջին հեռավորության վրա գտնվող իրերի համար է: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Մինչ օրս իմպլանտավորվող ստանդարտ ոսպնյակները չեն ապահովում 100 տոկոսանոց տեսողություն: Պահանջվում է ակնոց կրել նույնիսկ վիրահատությունից հետո:

Լոնդոնի ակնաբուժական հիվանդանոցի մասնագետ Բոբի Կուրեշի խոսքով՝ ուղեղն ավտոմատ ընտրում է ոսպնյակի անհրաժեշտ հատվածը: Ներկայիս ոսպնյակները միջին հեռավորության համար նորմալ արդյունք չեն տալիս: 

Իմպլանտը տեղադրվում է տեղային անզգայացմամբ՝ լազերի օգնությամբ: Դա տևում է ընդամնեը մի քանի րոպե: Մարդը կարող է վերադառնալ աշխատանքի վիրահատության հենց հաջորդ օրը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ