Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Կարճատեսությունը կամ հեռատեսությունը հիվանդություն չէ

Կարճատեսությունը կամ հեռատեսությունը հիվանդություն չէ

«Հիմնական մեզ մտահոգող հիվանդությունները դա շաքարային դիաբետի ակնային արտահայտվածությունների բարդությունների և ներակնային ճնշման բարձրացման աճն է, որովհետև երկուսն էլ բերում են անվերադարձ կուրության», - այսօր մամուլի ասուլիսում ասաց Սերգեյ Մալայանի անվան  ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ալեքսանդր Մալայանը:

Նա նշեց, որ այս երկու հիվանդությունների դեպքում մեծ նշանակություն ունի վաղ հայտնաբերումը: Նա անհրաժեշտ համարեց պետական մոտեցում՝ բնակչությանը իրազեկելու հարցում: Դրանց դեմ պայքարի լավագույն միջոցը համարեց կանխարգելումը:

Ինչ վերաբերում է մատուցվող ծառայությունների՝ մասնավորապես վիրահատոթյունների թանկ լինելուն, Ալեքսանդր Մալայանն ասաց, որ եթե լազերները շատ լինեն, բնականաբար վիրահատության գները կիջնեն: Բացի այդ նա ասաց, որ բոլոր սարքավորումները թանկ են և հիմնարկները դրանք գնում են սեփական միջոցներով: Բժիշկը նշեց, որ մատուցվող ծառայությունների գները պամանավորված չեն գերշահույթ ստանալու, այլ ընդամենը  այդ սարքերը գործող վիճակում պահելու համար:

Բժիշկը նշեց, թե այն կարծիքը, որ կարճատեսությունը կամ հեռատեսությունը հիվանդություն է, սխալ է, քանի որ դրանք պարզապես ակնագնդի զարգացման մի տարբերակ է, ինչպես մեկի աչքերը կապույտ, են մյուսինը՝ սև, կամ մեկի աչքերը  մեծ են, մյուսինը՝ փոքր: Նա նշեց, որ խնդիրն այն է, որ կարճատեսությունը կամ հեռատեսությունը բարդանում է:

Նա նկատեց, որ ընտանիքներում երեխաների մոտ կարճատեսությունը շատ ցավագին են տանում և իրենց էմոցիաները տարածում երեխաների վրա, դրանով  ընկճում նրանց ու կոմպլեքսավորում:

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ