Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Android համակարգով աշխատող սմարթֆոնները կույրերին կօգնեն կողմնորոշվել տարածության մեջ

Android համակարգով աշխատող սմարթֆոնները կույրերին կօգնեն կողմնորոշվել տարածության մեջ

Fujitsu ընկերությունը և Ճապոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ազգային ինստիտուտը (NICT) մի համակարգ են ստեղծել, որը կոչված է կույրերին և վատ տեսողությամբ մարդկանց օգնելու սրահներում կողմնորոշվելու համար:

Համակարգը կազմված է բազային կայանից, որը տեղադրվում է սրահի ներսում, դյուրակիր կայաններից, որոնցից մեկը օգտատիրոջ մոտ է, իսկ մնացածները նշանակակետերում, համակարգչից և Android-ով սմարթֆոնից, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Բազային կայանները չափում են իրենցից մինչև յուրաքանչյուր դյուրակիր կայան ընկած հեռավորությունը օգտագործելով ultra-wide band կապը, որից հետո չափման արդյունքները ուղարկվում են համակարգչին, որը դրանք վերածում է կոորդինատների:

Դրանք ուղարկվում են օգտատիրոջ մոբայլ կայանին, և ապա Bluetooth-ով հաղորդվում են սմարթֆոնին, որի վրա տեղորոշման հավելված է ներբեռնված:

 

Սմարթֆոնը, ձայնային ազդանշանով օգտատիրոջը հայտնում է մինչև նշանակակետը մնացած հեռավորությունը և նշում է ընթացքի ուղղությունը:

 

Կայանները հնարավորություն են տալիս գտնել օբյեկտի կոորդինատները 30 սմ ճշտությամբ: Ապագայում համակարգում նախատեսվում է խոչնդոտների մասին տեղեկություն հաղորդող ֆունկցիա ևս ներառնել:
Համակարգը կարող է տեղադրվել ոչ միայն բնակելի տներում, այլ նաև հիվանդանոցներում, գրադարաններում, կառավարական շենքերում և վաճառասրահներում:

Համանման համակարգեր կան, որոնք աշխատում են GPS-ի հիմքի վրա, սակայն դրանց թերությունն այն է, որ չեն աշխատում շենքերի ներսում, սրահներում: Դրանք կիրառելի են միայն այն վայրերում, ուր հնարավոր է որսալ արբանյակներից եկող ազդանշանը:

 

Fig.1 System Configuration and Usage Scenario

Fig.1 System Configuration and Usage Scenario

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ