Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Անգլիայի հյուսիսում բնակվող մի կին, ում անունը չի հրապարակվել, ի տարբերություն միջին վիճակագարական մարդու, կարողանում է 99 մլն-ով ավելի գույներ տեսնել. պատճառը քառագույն տեսողությունն է, գրում է UK News-ը:

Տեսողությունը մարդու զգայարաններից ամենաբարդն է, և այն թե ինչպես է աչքերն ընկալում գույնը, ապահովում են կոներ կոչվող աչքի բջիջները: Մարդկանց զգալի մասն ունի կոների 3 տեսակներ, ուստի նրանց տեսողությունը եռագույն է, քանի որ աչքն ընկալում է միայն կարմիրը , կանաչը և կապույտը, իսկ մնացած գույները հանդիսանում են այդ երեքի համադրությունը:

Ըստ գիտնակնների առաջ քաշած վարկածի` գոյություն ունի նաև քառագույն տեսողություն, ինչն առայսօր չէր հաջողվում հիմնավոր ապացուցել: Տետրախրոմատներն (նրանք, ովքեր ունեն քառագույն տեսողություն), ի տարբերություն մյուսների, ունեն չորրորդ գույնի համապատասխան ընկալիչը:

Նյարդաբան Գաբրիել Ջորդանը 20 տարի շարունակ իր գիտական թիմի հետ միասին զբաղվել է քառագույն տեսողությունն ապահովող 4-րդ կոնի` տետրախրոմի, բացահայտմամբ, որի առկայությունը հնարավորություն է տալիս մարդուն 100 մլն-ից ավելի գույներ տեսնել: Ուսումնասիրությունների արդյունքում գիտնակններին հաջողվել է գտնել մի քանի տետրախրոմներ: Նրանց անցկացրած թեստը բարեհաջող է անցել միայն մի կին, ով կարողացել է միանգամից տարբերել է տետրոխրոմը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ