Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Մալայան. Հարկավոր է ժամանակին դիմել բժշկին ու կանխել հիվանդությունը

Այսօր Տեսողության համաշխարհային օրն է: Այս առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության գլխավոր ակնաբույժ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը նկատեց, որ ակնային հիվանդություններից ամենից շատ տարածված են գլաուկոման և աչքի հատակի դիաբեդիկ փոփոխությունները:


Ա. Մալայանի հավաստմամբ, այդ երկու հիվանդությունները կարելի է բուժել, եթե հիվանդը մասնագետին դիմի ժամանակին: Բժիշկը ցավով նկատեց, որ բնակչության մոտ առկա անտարբերությունը հանգեցնում է հետագա բարդությունների: Բայցի այդ, պարբերաբար ստուգումների չհաճախելը, ընդհանուր հետազոտություն չանցնելը հնարավորություն չեն տալիս հիվանդությունը ժամանակին նկատել ու կանխել: «Հիվանդությունները, աննկատ են հիմնականում առաջանում: Օրինակ գլաուկոման իրեն զգացնել չի տալիս: Իսկ դիաբետի ժամանակ աչքի հետ կատարվող փոփոխությունները նկատելն ավելի հեշտ է դառնում: Այստեղ մենք համագործակցում ենք էնդոկրինոլոգների հետ, չնայած այս համագործակցությունն ավելի զարգացման կարիք ունի: Դիաբետի դեպքում մարդը պետք է աչքի խորը հետազոտություն անցնի»,-ասաց մասնագետը:

Ա. Մալայանը նկատեց` որ հիվանդությունների դեմ պայքարի ձևերից մեկն այն է, որ 40 տարեկանից հետո մարդը գոնե տարին մեկ անգամ այցելի ակնաբույժի ու հետազոտություն անցնի: Նա նշեց, որ բնակչի համար դժվարություն չի տարեկան մեկ անգամ ակնաբույժի այցելությունը, քանի որ հանրապետության պոլիկլինիկաներում կան անհրաժեշտ հետազոտությունների համար նախատեսված պարագներ: Հենց այս կաբինետներում հետազոտություն անցնելով, բնակիչը կկարողանա պարզել օրինակ` գլաուկոմայի վտագնը, հիվանդանալու հավանականությունը:

Վերջում Մալայանը նկատեց, որ հանրապետությունում կա գլաուկոմայի զարգացումը կանխելու բոլոր հնարավոր միջոցները, մինչ այն պահը, երբ այն կազդի տեսողական նյարդի վրա` երբ կուրությունը կդառա անվերականգնելի:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ