ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Ընդամենը մեկ սպիտակուցի բլոկադան օգնում է կանխարգելել շաքարային դիաբետը. armeniamedicalcenter.am
Շատ հիվանդություններ զարգանում են տարբեր գենետիկ խանգարումների պատճառով: Եվ, ազդելով մեր գեների և նրանց կողմից կոդավորվող սպիտակուցների վրա, որոշ հիվանդությունների զարգացումը կարելի է կանխարգելել: Վերջերս Ցինցիննատի /ԱՄՆ/ մանկական հիվանդանոցի Բժշկական կենտրոնի փորձարարների խումբը գտել է երկրորդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման կանխարգելման միջոց՝ բլոկադայի ենթարկելով ընդամենը 1 սպիտակուց:
Հրաշալի սպիտակուցը անվանվում է Argonaute 2 (Ago2) և այն ճնշում է РНК-ի սինթեզը լյարդում՝ պահպանելով էներգետիկ բալանսը, կանխարգելելով լյարդի ճարպային հեպատոզի, երկրորդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման զարգացումը: Ինչպես հայտնում են հետազոտողները, Ago2 սպիտակուցը դանդաղեցնում է մետաբոլիզմը և լավացնում ճարպի մեծ պարունակությամբ սննդի մշակման լյարդի ունակությունը:
Սպիտակուցի հետազոտումը գտնվում է ամենանախնական ստադիայում, բայց առաջին փորձերը լաբորատոր մկների վրա արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը:
Փորձերի ընթացքում կենդանիներին բաժանել են 2 խմբի՝ առաջինը չի ստացել որևէ թերապիա, իսկ երկրորդի մոտ լյարդում բլոկադայի է ենթարկվել Ago2 սպիտակուցը: Երկու խմբերն էլ ստացել են միանման սնունդ՝ ճարպի մեծ քանակությամբ մթերքներ, որոնք երկար օգտագործելիս կարող են դառնալ 2 տիպի դիաբետի զարգացման պատճառ: Արդյունքում 1 խմբի մկների մի մասի մոտ սկսել է զարգանալ ճարպակալում և շաքարային դիաբետ, այն դեպքում, երբ 2 խմբի անալիզների արդյունքները ցույց են տվել ճարպային փոխանակման կայուն ցուցանիշներ և դիաբետի ու ճարպակալման նշաններ մկների մոտ չեն հայտնաբերվել: Ինչպես հայտարարել է աշխատանքների հեղինակներից մեկը, դոկտոր Տակախիս Նակամուրան՚
«Նյութափոխանակության պրոցեսներում Ago2 սպիտակուցի մասնակցության բացահայտումը խիստ կարևոր է և այն միավորում է լյարդում տարբեր միացությունների սինթեզի և էներգետիկ փոխանակության մասին արդեն եղած տվյալները: Մենք գտնում ենք, որ մեր տվյալները կդառնան հիմք՝ ճարպակալման և 2 տիպի շաքարային դիաբետի հակում ունեցող պացիենտների նոր տիպի թերապիայի համար»:
05.05.2019 Կարդացեք նաև
06.10.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ