Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Քիմիական փոփոխության ենթարկած ինսուլինը սովորականից առավել արդյունավետ է. news.am

Քիմիական փոփոխության ենթարկած ինսուլինը սովորականից առավել արդյունավետ է. news.am

Քիմիական փոփոխության ենթարկած ինսուլինը, որում ջրածնի ատոմը փոխարինվել է յոդի ատոմով, առավել արդյունավետ է, քան սովորական մարդկային ինսուլինը։ Նման եզրակացության են եկել University of Basel-ի գիտնականները, ովքեր համակարգչային ստիմուլյացիայով հետազոտություն են անցկացրել, իսկ հետո արդյունքները ստուգել փորձարկությամբ, գրում է Journal of Biological Chemistry ամսագիրը։

Ինսուլինն արտադրվում է մարդու ենթաստամոքսային գեղձում եւ ծառայում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը։ Այն օրգանիզում մնում է 6 միանման մոլեկուլի տեսքով, որոնք միացած են ցինկով։ Սակայն ֆիզիոլոգիապես ակտիվ կարող է լինել միայն մոնոմերի՝ մեկ մոլեկուլի ինսուլինը։ Իսկ դա նշանակում է, որ երբ օրգանիզմին ինսուլին է պետք, այն բաժանվում է 6 առանձին մոնոմերների, որոնք կարգավորում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Վերոնշյալ հետազոտողները փորձել են օպտիմալացնել հեկսամերի բաժանման գործընթացը՝ մշակելով արհեստական ինսուլինի դեղ, որում որոշ ատոմներ փոխարինված են ուրիշներով, եւ որոնք կենսաբանորեն ավելի հասանելի են օգրանիզմին։ Նման դեղերը կոչվում են ինսուլինի անալոգներ։ Դրանք իրենց հատկություններով տարբերվում են մարդկային ինսուլինից, որն այսօր օգտագործվում է շաքարախտի բուժման համար։

Օրինակ՝ ինսուլինի անալոգը, որում ջրածնի ատոմին փոխարինել է յոդի ատոմը, ավելի արագ է հասանելի դառնում օրգանիզմի համար, ուստի ավելի շուտ է սկսում ազդել։ Ընդ որում, դրա ազդեցությունը ոչնչով չի տարբերվում սովորական ինսուլինից։

Ինսուլինի հետազոտության այդ ուղղությունը գիտնականներին շատ հեռանկարային է թվում, եւ, բացառված չէ, որ ոչ հեռու ապագայում այդպիսի փոփոխությունների ենթարկված ինսուլինը կօգտագործվի կլինիկական հետազոտություններում։

Սկզբնաղբյուր. medikforum.ru/
Աղբյուր. news.am
Լուսանկարը. medikforum.ru/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ