Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Հաբերով ինսուլինը կարող է փոխարինել ներարկումներին. news.am

Հաբերով ինսուլինը կարող է փոխարինել ներարկումներին. news.am

Oramed Pharmaceuticals Inc (Իսրայել) դեղագործական ընկերությունը հայտնել է դեղահաբերով ինսուլինի կլինիկական փորձարկման երկրորդ փուլի հաջող ավարտի մասին: ORMD-0801 դեղի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլին 2-րդ տեսակի դիաբետով 180 հիվանդ է մասնակցել: Նրանք քնելուց առաջ ընդունել են դեղի անհրաժեշտ չափաբաժինը, ինչից հետո գիշերվա ընթացքում չափել են նրանց արյան մեջ շաքարի մակարդակը: Այն 6,5 տոկոսով ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր պլացեբո են ընդունել: Հետազոտողներին չի հաջողվել որեւէ երկրորդական հետեւանք հայտնաբերել` կապված ինսուլինի դեղահաբերի ընդունման հետ: Հիպոգլիկեմիայի դեպքեր նույնպես չեն արձանագրվել:

Եթե հետագա հետազոտությունները հաջող ընթանան, հաբերով ինսուլինը կարող է հավանություն ստանալ կլինիկական կիրառության համար, նշում է Նադավ Կիդրոնը:

Անցյալում ընդունված էր համարել, որ ինսուլինով արդյունավետ հաբերի ստեղծումն անհնար է, որովհետեւ նման հաբերը կոչնչացվեն մարսողական ֆերմենտների ազդեցությամբ: Սակայն Իսրայելից հետազոտողներին հաջողվել է հատուկ թաղանթ ստեղծել, որը խոչընդոտում է դեղահաբի մարսմանը եւ պահպանում է դեղի արդյունավետությունը:

Հաբերով ինսուլինը կարող է ավանդական ներարկումներին լավ այլընտրանք դառնալ, որոնք շատ հիվանդների մոտ անհարմարություն են առաջացնում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. aif.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ