Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Երկրորդ տիպի դիաբետը փորձում են բուժել ցողունային բջիջներով. news.am

Երկրորդ տիպի դիաբետը փորձում են բուժել ցողունային բջիջներով. news.am

Երկրորդ տիպի դիաբետը փորձում են բուժել ցողունային բջիջներով: Բրիտանական Կոլումբիայի կանադական համալսարանի գիտնականների նոր մոտեցումն ապացուցել է իր բարձր արդյունավետությունը մկների վրա իրականացված փորձերի ընթացքում, այժմ հետազոտողները պատրաստվում են այն փորձարկել դիաբետով տառապող մարդկանց վրա:

 

Գիտնականներն օգտագործել են նոր բժշկական տեխնոլոգիա, որը համակցում է ցողունային բջիջները դիաբետի դեմ դեղորայքի հետ: Այս համակցումը թույլ տվեց բուժել կրծողներին երկրորդ տիպի դիաբետից: Տեսականորեն այն կարող է օգտագործվել նաեւ մարդկանց բուժման համար: Հետազոտության հեղինակները պատրաստվում են կլինիկական փորձարկումներ անցկացնել մոտ ապագայում:

 

Աշխատանքները համակարգող պրոֆեսոր Թիմոթի Քեյֆերը նշում է, որ ցողունային բջիջների հիման վրա իրականացվող թերապիան, որը կոչված է փոխարինել ինսուլինը, ի զորու է բարելավել առաջին եւ երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց արյան մեջ շաքարի պարունակությունը՝ ավելի առողջ ու երկարատեւ կյանքի հնարավորություն տալով: Գիտափորձի ընթացքում գիտնականները պատվաստել են դիաբետ ունեցող մկներին մարդու ցողունային բջիջներից ստացված բջիջները, որոնք էլ վերածվել են լիարժեք գործող բետա-բջիջների՝ ինսուլին գեներացնող ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող բջիջների նման:

 

Փոխպատվաստումից հետո մկների մոտ բարելավվել է գլյուկոզայի մետաբոլիզմի ցուցանիշը, ինչպես նաեւ զգայունությունն ինսուլինի նկատմամբ: Ավելին՝ դիաբետի դեմ պայքարող դեղերի եւ ցողունային բջիջների համակցում ստացած կրծողները շատ արագ կորցրել են ավելորդ քաշը: Այս ամենը գիտնականներին հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել երկրորդ տիպի դիաբետի դեմ պայքարում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ