ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Դիաբետով տառապողների մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան. news.am
Շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգանում տագնապի զգացումն ու դեպրեսիան՝ ի տարբերություն այլ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց: Այս երեւույթի պատճառները ստույգ հայտնի չեն, սակայն Ջոսլին կենտրոնի մասնագետները փորձել են բացատրություն գտնել:
«Գենետիկորեն մոդիֆիկացված մկների միջոցով (որոնց ուղեղն ինսուլինի նկատմամբ կայունություն է զարգացրել) մենք առաջին անգամ բացահայտեցինք այն մեխանիզմը, որն իջեցնում է դոֆամինի (դեպրեսիայի ու տագնապալից զգացումների հիմնական մեդիատոր) մակարդակը գլխուղեղի տարբեր հատվածներում», - նշել է հետազոտության հեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ս. Ռոնալդ Կանը (C. Ronald Kahn):
Այն թեստերը, որոնց շնորհիվ գնահատվում էր կրծողների վարքագծային մոդելը, թույլ տվեցին վերհանել հետեւյալ օրինաչափությունը: Պարզվեց, որ քանի դեռ մկները երիտասարդ էին, կարողանում էին հաղթահարել սթրեսը: Բայց 17 ամսական հասակում (հասուն տարիքի ավարտ) կրծողների մոտ վարքագծային խախտումներ էին ի հայտ գալիս:
Ուսումնասիրելով այս մկների ուղեղը՝ գիտնականները միտոքոնդրիումներում մետաբոլիզմի փոփոխություններ արձանագրեցին: Նշենք, որ հենց միտոքոնդրիումներն են պատասխանատու բջիջներն էներգիայով ապահովելու համար: Ձեւափոխված միտոքոնդրիումները նպաստում էին դոֆամինը քայքայող երկու ֆերմենտների ձեւավորմանը: Հակադեպրեսանտներ օգտագործելու դեպքում դոֆամինի քայքայման գործընթացը դանդաղում է եւ վարքագծային որոշ խնդիրներ կարող են վերանալ: Մասնագետների կարծիքով՝ նմանատիպ միտում գոյություն ունի նաեւ շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
13.03.2015 Կարդացեք նաև
05.05.2019
06.10.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ