Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Աշխատանքային սթրեսը դիաբետի առաջացման պատճառ կարող է դառնալ. news.am

Աշխատանքային սթրեսը դիաբետի առաջացման պատճառ կարող է դառնալ. news.am

Գլազգոյի համալսարանի (Շոտլանդիա) գիտնականները պարզել են, որ աշխատավայրում ուժեղ սթրեսի ենթարկվելը երկրորդ տիպի շաքարային դիաբետի  առաջացման պատճառ կարող է դառնալ: Psychosomatic Medicine-ի հաղորդմամբ՝ նրանք նման եզրահանգման եկել են 5 000 կնոջ եւ տղամարդու շրջանում անցկացրած 13-ամյա ուսումնասիրության արդյունքում: Պազվել է, որ աշխատավայրում որքան մեծ է լարվածությունը, այնքան ավելի մեծ է երկրորդ տիպի շաքարային դիաբետ ձեռք բերելու վտանգը:

 

Երկրորդ տիպի շաքարային դիաբետը որպես կանոն առաջանում է 40-45-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում: Ի տարբերություն առաջին  տիպի շաքարային դիաբետի՝ երկրորդի ժամանակ ենթաստամոքսային գեղձն արտադրում է ինսուլին հորմոնը, սակայն օրգանզիմը, տարբեր պատճառներով, քիչ զգայուն է դառնում դրա հանդեպ եւ չի յուրացնում այն: Գլազգոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ հենց սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի ավելցուկի պատճառով է նվազում օրգանիզմի զգայունությունն  ինսուլինի հանդեպ: Նյարդային լարվածության պատճառով օրգանիզմում ավելանում  է կորտիզոլի քանակը, ինչը խանգարում է ինսուլինի յուրացման գործընթացին:

 

Ուսումնասիրության ավարտին գիտնականները մասնակիցներին բաժանել են երկու խմբի՝ աշխատավայրում հոգեբանական ուժեղ ճնշման ենթարկվածներ եւ հնարավորինս քիչ նյարդային լարվածություն ունեցած մասնակիցներ.  առաջին խմբում շաքարային դիաբետ ձեռք բերածների թիվը 45 տոկոսով ավելի շատ է եղել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. assol-club.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ