Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Գիտնականները դիաբետով հիվանդների համար ներշնչակային ինսուլին են ստեղծել. news.am

Գիտնականները դիաբետով հիվանդների համար ներշնչակային ինսուլին են ստեղծել. news.am

ԱՄՆ-ում  շաքարային դիաբետ ունեցողների համար նոր դեղամիջոց է վաճառքի հանվել:  Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խոսքը  ինսուլին հորմոնին փոխարինող նոր դեղամիջոցի՝ ներշնչակային ինսուլինի մասին է, որը նորույթ է ամերիկյան շուկայում: Affreza կոչվող պրեպարատը ամերիկյան հայտնի դեղագործական ընկերությունների՝ Sanofi եւ Mannkind-ի համատեղ արտադրանքն է, որն ինսուլինը մարդու օրգանիզմ ներմուծելու է՝  շվիկից ոչ մեծ չափի ներշնչակի (ինհալյատոր)-ի օգնությամբ:  Դեղամիջոցը նախատեսված է 1-ին եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մեծահասակների  համար:

 

Մասնագետների խոսքով՝ Affreza-ն ավելի հեշտ կիրառելի է եւ ավելի արագ ներգործություն է ունենալու օրգանիզմի վրա, քան մաշկի տակ ներարկվող ինսուլինը: Այդուհանդերձ՝ որոշ մասնագետներ մտավախություն են հայտնել, որ այս ներշնչակը հնարավոր է՝ վնասի օգտագործողի շնչառական համակարգ: Հաղորդվում է, որ ասթմա հիվանդություն ունեցողներին այս դեղամիջոցը հակացուցված է: 

 

Affreza-ն ԱՄՆ-ի Սննդամթերքների եւ դեղամիջոցների վարչության կողմից հաստատվել է 2014թ-ի հուլիսին: Դրա օրական դեղաքանակը՝ 12 միավոր, կարժենա 7,54 դոլար, որը 4,40 դոլարով ավելի թանկ է, քան Sanofi  ընկերության ինսուլինի ներարկումային տարաբերակը՝ Apidra-ն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ