Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Պրոբիոտիկները կարող են վերահսկել շաքարային դիաբետը. news.am

Պրոբիոտիկները կարող են վերահսկել շաքարային դիաբետը. news.am

Պրոբիոտիկները կարող են վերահսկել շաքարախտը, պարզել են գիտնականները: Նրանք գլյուկագոնանման պեպտիդ-1-ն (GPL-1) արտադրող լակտոմանրէներ են մշակել: Այն ձեւավորվում է աղիքներում սնունդ ընդունելու ժամանակ: Հենց այդ պրոբիոտիկն են գիտնականները շաքարախտով հիվանդ եւ փորձարկման ենթակա մկներին տվել: Բուժումը երեք ամիս է տեւել: Այդ ժամանակաշրջանում կրծողների արյան մեջ շաքարի մակարդակը նվազել է 30%-ով:

 

Անալիզների բարելավումը կատարվել է աղիքների վերին հատվածի էպիթելային բջիջների՝  ենթաստամոքսային բետա-բջիջների նման  գործող բջիջների վերածման շնորհիվ: Այսինքն՝ նրանք ինսուլին են արտադրել, երբ արյան մեջ շաքարի մակարդակը հավասարակշռելու անհրաժեշտություն է զգացվել: Այլ կերպ ասած՝ պրոբիոտիկները մոտեցրել են նորմալ ցուցիչների այն ժամանակը, որն անհրաժեշտ է շաքարը նվազեցնելու համար:

 

Ինչպես Financial Express-ն է գրում, մասնագետները մտադիր են հետագա փորձարկումներում մեծացնել պրոբիոտիկների չափաբաժինը: Դա նրանց կարծիքով կարող է լիովին բուժել շաքարախտից:

 

Պրոբիոտիկները միկրոօրգանիզմներ են, որոնք նպաստում են մարսողությանը, թույլ չեն տալիս ինֆեկցիաների եւ աղեստամոքսային տրակտի բորբոքումների զարգացումը: Առավել հաճախ դրանք լակտո եւ բիֆիդոմանրէներ են, բայց կարող են նաեւ այլ օրգանիզմների օրինակ՝ խմորիչ սնկերի տեսքով էլ հանդես գալ: Պրոբիոտիկները կարող են  դեղամիջոցներ, սննդային հավելումներ եւ սննդամթերքներ լինել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. hattyuhaz.hu
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ