ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Խխունջները որպես «բիոզենք» ինսուլին են օգտագործում. news.am
Կոնաձեւ խխունջները ձուկ բռնելիս օրիգինալ ռազմավարություն են օգտագործում. զոհի վրա հարձակվելիս նրանք շրջապատող ջրի մեջ մեծ չափաբաժնով «սխալ» ինսուլին են ներարկում, որը կտրուկ նվազեցնում է զոհի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, զրկում է մկաններն էներգիայից, եւ հենց այդ կերպ կաշկանդում նրան: Այս մասին ասված է Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակված հոդվածում:
ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթիի Յուտայի համալսարանից եւ հետազոտության հեղինակներից Բալդոմերո Օլիվերայի (Baldomero Olivera) խոսքով այն ինսուլինի յուրահատուկ տեսակ է: Դրա մոլեկուլներն ավելի կարճ են, քան այդ հորմոնի ցանկացած այլ տարբերակներ, որոնք կան կենդանիների մարմնում:
Օլիվերան ու նրա գործընկերները տարիներ շարունակ ուսումնասիրում են կոնաձեւ (Conus) խխունջների դասին պատկանող տեսակները՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է նրանց հաջողվում որսալ շատ ավելի արագաշարժ եւ ճկուն ավարը՝ ծովային մանր ձկներին:
Նրանք հաստատել են, որ երբ ձուկը լողում է խխունջի կողքով, նա նետում է իր «որսատեգը», որը զոհի մարմնի մեջ թույն է ներարկում: Ապագա «ճաշին» խեցեմորթը ակնթարթորեն պարալիզացնում է, ինչն էլ դանդաղաշարժ գիշատիչին թույլ է տալիս հոգալ իր սննդի համար եւ բազմանալ:
Գիտնականները փորձարկման ընթացքում անջատել եւ վերլուծել են թույնի տարատեսակի բաղադրիչների սինթեզի համար պատասխանատու փորոտանիների ԴՆԹ-ի ֆրագմենտները: Խեցեմորթների մարմնից հեռացրած թույնի բաղադրիչներում ինսուլինին նման մոլեկուլներ են գտնվել:
Այնուհետեւ գիտնականները ստուգել են, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ, եթե ջրի մեջ, որտեղ այն գտնվում է, այդ հորմոնի մեծ քանակություն է հայտնվում: Ազդեցությունը շատ պարզ եւ ակնհայտ է եղել. ինսուլինի մոլեկուլները կենդանու արյան մեջ են հայտնվել եւ ստիպել օրգանիզմին կտրուկ նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, որն էլ միաժամանակ ուղեղն ու մկանները զրկել է էներգիայի աղբյուրից: Փաստորեն, ձուկը կոմայի մեջ է ընկել եւ կորցրել շարժվելու ու արձագանքելու կարողությունը, որն էլ կոնաձեւ խխունջների հաջողության գաղտնիքն է:
Կենդանաբանների կարծիքով մարդկությունը կարող է խխունջների «բիոզենքից» երկու ճանապարհով օգտվել: Առաջինը՝ ինսուլինի այդքան ուժեղ տարբերակը կարելի է օգտագործել շաքարի հանդեպ մարդկային օրգանիզմի զգայունությունն ստուգելու համար: Երկորդը՝ ինսուլինի «մարտական» տարբերակն ավելի կարճ է, քան ողնաշարավորների մոտ այդ հորմոնի գոյություն ունեցող բոլոր տարբերակները, ինչը հույս է ներշնչում, որ կոնաձեւ խխունջների «բիոզենքը» հնարավոր է օգտագործել որպես թերապեւտիկ ինսուլինի նոր, ավելի էժան եւ արդյունավետ տեսակների հումք:
22.01.2015 Կարդացեք նաև
05.05.2019
06.10.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ